Moody’s-ը բարելավել է կանխատեսումը Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ. «կայուն»-ից այն դարձել է «դրական»
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի բանկային համակարգի համար կանխատեսումը փոխել է «կայունից»՝ «դրական»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում։ Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ Moodys-ի վերլուծության համաձայն
կանխատեսման փոփոխությունը կապված են տնտեսական մի շարք արդյունքներով:
Ըստ գործակալության կանխատեսման՝ 2019-2020թթ-ին Հայաստանի ՀՆԱ-ն պահպանելու է բարձր մակարդակի աճ՝ տարեկան մոտ 4.5 տոկոս։
«Տնտեսության աճը կխթանի ներքին սպառման և արտահանման ավելացմանը, որը նաև ապահովելու է բանկային վարկավորման աճըտարեկան 12-15% -ով: Ակտիվների որակը կշարունակի բարելավվել: Տնտեսական աճի լավ տեմպերը եւ կայուն փոխարժեքը կնպաստեն ակտիվների որակի հետագա բարելավմանը
12-18 ամիս կանխատեսվող ժամանակահատվածում: Մեր կանխատեսումների համաձայն` 2020 թ-ի ավարտին խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը կկրճատվի 7,9 %-ից (2018 թ. վերջ) մինչև 6%: Այնուամենայնիվ, բանկային ոլորտում դոլարիզացիայի բարձր մակարդակը եւ մանրածախ վարկավորման արագ աճը կառաջացնեն ռիսկեր ակտիվների որակի երկարաժամկետ ապահովման համար»,- նշված է զեկույցում:
Moody’s- կանխատեսմամբ` Հայաստանում կապիտալիզացիայի մակարդակը կշարունակի մնալ կայուն:
«Ակտիվների աճը ինչ-որ չափով կգերազանցի կապիտալի գեներացումը, և ակնկալում ենք, որ հիմնական կապիտալի և ակտիվներին հարաբերակցության ռիսկային կշիռը կնվազի 14 տոկոսից (2018 թ.) մինչև 13,5 տոկոս(2020 թ.)»,- նշված է զեկույցում:
Ըստ զեկույցի` ակնկալվում է, որ կավելանա ոլորտի շահութաբերությունը: Ակնկալվում է, որ 2018-2020 թթ. միջինացված ակտիվների եկամտաբերությունը աճը կլինի 1,3% -ից մինչեւ 1,6%:
«Հայաստանում բանկերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը հաճախորդների միջոցներն են, որոնք 2018 թ. վերջի դրությամբ կազմում էին ֆինանսավորման բազայի 70% -ը: Չնայած բանկային համակարգի դոլարիզացիայի նվազմանը, 2018 թ. վերջին դոլարային ավանդները մնացել են բարձր մակարդակի վրա և կազմել են Հայաստանի բանկերի ընդհանուր ավանդների 60% -ը»,- նշված է զեկույցում:
Զեկույցի եզրափակիչ մասում նշված է, որ Կառավարության աջակցությունը բանկերին բարելավվել է, ինչը ևս արտացոլվում է Հայաստանի բանկային համակարգի «դրական» կանխատեսման վրա:
International rating agency Moody’s changed the forecast for the Armenian banking system from “stable”, “positive”. As reports “Armenpress”, this is stated in the message spread by the agency. According to the Moody`s analysis of Armenia’s banking system, the change in the forecast is related to a number of economic results.
According to the agency’s forecast, Armenia’s GDP in 2019-2020 will maintain a high level of growth, about 4.5 percent annually.
“The growth of the economy will stimulate the increase in domestic consumption and exports, which will also ensure the growth of bank lending by 12-15% annually. Asset quality will continue to improve. The good rates of economic growth and the stable rate will contribute to the further improvement of asset quality in the expected 12-18 months period. According to our forecasts, by the end of 2020 the share of problem loans will be reduced from 7.9% (by the end of 2018) up to 6%. Nevertheless, the high level of dollarization in the banking sector and the rapid increase in retail lending will lead to long-term risks for asset quality, “the report said.
Moody’s predicts that the level of capitalization in Armenia will continue to remain steady.
“The growth of assets will somewhat exceed capital generation and we expect that the risk weight of the core capital and asset ratio will drop from 14% (2018) to 13.5% (2020),” the report said.
According to the report, it is expected that the profitability of the sector will increase. It is expected that in 2018-2020, the yield of average assets will increase from 1.3% to 1.6%.
“The main source of banks ‘financing in Armenia is customer funds, which are the customers’ funds in 2018. At the end of the year, 70% of the funding base was formed. Despite the decline in the dollarization of the banking system, in 2018, the recent dollar deposits have remained high and made up 60% of total Armenian banks’ deposits, “the report said.
The final part of the report states that the Government’s support to banks has improved, which is also reflected in the “positive” forecast of Armenia’s banking system.