By Naira Zohrabyan,
During Vladivostokyan gastrols Nikol’s populism cracked even the lunar speed. The audience was astonished by swallowing the next portion of populism and demagogy.
But this populist mono-representation of coins looted from the army and several thousand initiated criminal cases had one particular address. The former.
It’s almost a matter of life for Nikol to bring opposition parties to the Parliament at any cost. At any cost. He must flatter, he must praise, he must instruct his personal backpacks to kneel before the opposition, only with any agenda, The opposition should return to the parliament at the cost of throwing a bottle and a crushed napkin at him.
At this point, he has chosen the option of intimidating, terrorizing by army robbery, packaging of illegal assets, being sure that terrorizing with criminal cases is a more popular scene than the image of backpacks born before opposition.
Why?
Very simple. The coming months are the period of realization of written and especially oral promises taken by Nikol and that is when the Armenia-Azerbaijan peace treaty will be signed, its ratification will come to the parliament. That is, the parliament will be the last instance where the “peace treaty” will be ratified by Azerbaijan’s agenda and superstitions, plus Azerbaijan and Turkey’s number one problem is that the agreement will be adopted in a legitimate parliament, where the opposition will also sit, even if they throw all the bottles of “Noah” at Nikol and during the discussion of the agreement break the chair and leave the hall.
The important thing is that they are. Let them be de yure.
And the rest is emotion and lyric, which will not put the anti-Armenian treaty ratified by the 8th convocation parliament for the world.
Here you go. I’m sure the opposition knows this.
The rest of you in the next class.
Ինչո՞ւ է Նիկոլին պետք ընդդիմությանը բռնությամբ տանել խորհրդարան
Վլադիվոստոկյան գաստրոլների ժամանակ Նիկոլի պոպուլիզմը ճեղքեց անգամ լուսնային արագությունը։ Լսարանը զմայլված կուլ էր տալիս պոպուլիզմի եւ դեմագոգիայի հերթական պորցիան։
Բայց սույն պոպուլիստական մոնոներկայացումը՝ բանակից թալանված կոպեկների եւ ապօրինի գույքի մի քանի հազար հարուցված քրեական գործերի մասին՝ ուներ մեկ կոնկրետ հասցեատեր։ Նախկինները։
Նիկոլի համար գրեթե կյանքի հարց է ցանկարած գնով ընդդիմադիր խմբակցություններին խորհրդարան բերելը։ Ցանկացած գնով։ Պետք լինի՝ կքծնի, պետք լինի՝ կգովա, պետք լինի՝ իր անձնական ուսապարկերին կհրահանգի ծնիկ գալ ընդդիմության առաջ, միայն թե ցանկացած օրակարգով, թեկուզ՝ իր վրա շիշ ու ճմրթած անձեռոցիկ շպրտելու գնով, ընդդիմությունը վերադառնա խորհրդարան։
Այս պահին նա ընտրել է վախեցնելու, ահաբեկելու տարբերակը՝ բանակի թալանի, ապօրինի գույքերի փաթեթավորմամբ, վստահ լինելով, որ քրեական գործերով ահաբեկելն ավելի ամբոխահաճո տեսարան է, քան ընդդիմության առաջ ծնի եկած ուսապարկերի պատկերը։
Ինչո՞ւ։
Շատ պարզ։ Առաջիկա ամիսները Նիկոլի ստանձած գրավոր եւ հատկապես բանավոր խոստումների իրականացման ժամանակահատվածն է եւ հենց այդ ժամանակ է կնքվելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, որի վավերացումը գալու է խորհրդարան։ Այսինքն, խորհրդարանն է լինելու այն վերջին ատյանը, որտեղ վավերացվելու է Ադրբեջանի օրակարգով «խաղաղության պայմանագիրն» ու գերտերությունների, գումարած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի թիվ մեկ խնդիրն է, որ այդ պայմանագիրն ընդունվի լեգիտիմ խորհրդարանում, որտեղ նստած կլինի նաեւ ընդդիմությունը՝ թեկուզ «Նոյի» բոլոր շշերը շպրտեն Նիկոլի վրա եւ պայմանագրի քննարման ժամանակ ամբիոնը ջարդեն ու դահլիճից դուրս գան։
Կարեւորը՝ նրանք լինեն։ Լինեն՝ դե յուրե։
Իսկ մնացածն արդեն էմոցիա եւ լիրիկա է, ինչը աշխարհի համար կասկածի տակ չի դնելու ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի կողմից վավերացված հակահայ պայմանագիրը։
Ահա այապես։ Վստահ եմ՝ ընդդիմությունը սա գիտի։
Մնացածը՝ հաջորդ դասին։