Hello to you mr colonel general.It’s hot. Terribly hot. And in this heat Artsakh’s After the charge and arrest of former commander of the Defense Army Mikayel Arzumanyan,
just before the RA Investigative Committee, as expected, charged Artsakh’s Former Defense Army Another commander Jalal Harutyunyan, whose several serious accusations were made, if I briefly summarize, Jalali Due to negligence, inaction and dilettantism we have suffered serious human and territorial losses.In fact,
because of Michael Arzumanyan we lost Shushi, because of Jalal Harutyunyan we have handed over many other settlements and made innocent victims.You are the next, Mr. General-Gandapat. Jalal Harutyunyan also thought like you that his obedient silence, his nikola slander and the favorite phrase “I don’t do politics” of all fur lovers would save him from being a vagabond and Nik All Shushi, Hadrut, Parukh, Karaglukh, several thousand victims will not put into his pocket.
It’s your turn. You were the Chief of Staff of the Armed Forces and you were simply responsible for the war.And now do you imagine what Nikol will throw into your pocket with great pleasure, the rest of the package was Shushi and Hadrut with him, 5000 victims and prisoners with him, Nikol will throw into you pocket reluctantly.By the way, I convey to you the view of the majority of the public that it will do well, because all of you, those mythical generals, who made a terrible statement demanding Nikol’s resignation, the movement to save the homeland is almost time for you to announce a new regiment of general state messiah, after which the officers threw their pagons under Nikol’s feet, and you went to the Constitutional Court to restore honor within the framework of law and constitution.After or before you are accused Nikol will reach Vitali Balasanyan and Arayik Harutyunyan and they will not think that the Russians will not allow. And how will they allow?
Nikol will reach all of you. All of them. All of those whose pockets theoretically possible to put the responsibility of this shameless, terrible defeat and the death of innocent victims.He gonna make y’all Serial Killers who took 18 year olds under cover and fur them under bayractars.Yes, let’s not forget Movses Hakobyan, who is not involved in politics anymore.The guilty and responsible of this act will make you all traitors, class and serial killers, and it is no accident that the departing attorney general, of course, by Nikol’s order, a legislative excuse to restore the death penalty for treason Jark is doing the trick.You, the mythical generals of Armenia and Artsakh’s had a chance not to keep silent, to speak, if you really had something to say, as you spoke under the walls and did half-shots in interviews.But you chose to be afraid.The fear of Nicole.From a man who is terrified of even Aliev’s shadow.It was all of your choice.Continue to stay silent.
Նամակ Օնիկ Գասպարյանին Բարեւ Ձեզ պարոն գեներալ-գնդապետ։ Շոգ Է։ Ահավոր շոգ։ Ու էս շոգին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրելուց եւ կալանավորելուց հետո, քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն, ինչպես եւ սպասելի էր, մեղադրանք առաջադրեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին եւս մեկ հրամանատարի՝ Ջալալ Հարությունյանին, ում առաջադրված մի քանի լիստ ծանր մեղադրանքը եթե կարճ ամփոփեմ՝ Ջալալի անփութության, անգործության եւ դիլետանտիզմի պատճառով մենք ունեցել ենք մարդկային եւ տարածքային լրջագույն կորուստներ։ Փաստորեն, Միքայել Արզումանյանի պատճառով մենք կորցրել ենք Շուշին, Ջալալ Հարությունյանի պատճառով՝ բազմաթիվ այլ բնակավայրեր ենք հանձնել ու անմեղ զոհեր տվել։ Հաջորդ դուք եք, պարոն գներալ-գնդապատ։ Ջալալ Հարությունյանն էլ էր Ձեր նման կարծում, որ իր հնազանդ լռությունը, իր նիկոլահպտակությունն ու՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» բոլոր մորթապաշտների սիրած ֆրազը իրեն փրկելու են քավության նոխազ լինելուց ու Նիկոլը Շուշին, Հադրութը, Փառուխը, Քարագլուխը, մի քանի հազար զոհերն իր գրպանը չի գցելու։ Հերթը Ձերն է։ Դուք եղել եք Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ եւ ուղղակի պատասխանատվություն եք կրել պատերազմի համար։ Ու հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ձեր գրպանը Նիկոլը մեծ հավեսով ինչեր է գցելու՝ մնացած ողջ փաթեթը՝ Շուշին ու Հադրութն էր հետը, 5 հազար զոհերն ու գերիներն էլ հետը՝ Նիկոլը հեզաճկուն գցելու է ձեր ջեբը։ Ի դեպ, փոխանցում եմ Ձեզ հանրության գերակշիռ մասի տեսակետը՝ լավ է անելու, քանզի դուք բոլորդ, էդ միֆական գեներալներդ, որ Նիկոլի հրաժարականը պահանջող ահասարսուռ մի հայտարարություն արեցիք, հայրենիքի փրկության շարժումը քիչ մնաց Ձեզ հռչակի նոր գեներալ-գնդապետ-մեսիա, որից հետո սպաներն իրենց պագոնները գցեցին Նիկոլի ոտքերի տակ, իսկ դուք գնացիք Սահմանադրական դատարան՝ Ձեր պատիվը օրենքի եւ սահմանադրության շրջանակներում վերականգնելու։ Ձեզ մեղադրանք առաջադրելուց հետո կամ առաջ, Նիկոլը հասնելու է Վիտալի Բալասանյանին ու Արայիկ Հարությունյանին, եւ իրենք հանկարծ չմտածեն, թե ռուսները թույլ չեն տա։ Էն էլ ոնց թույլ կտան։ Նիկոլը հասնելու է բոլորիդ։ Բոլորին։ Բոլոր նրանց, ում ջեբը տեսականորեն հնարավոր է լինելու գցել անամոթ, սարսափելի էս պարտությունն ու անմեղ զոհերի մահվան պատասխանատվությունը։ Նա բոլորիդ սարքելու է սերիալ մարդասպաններ, ովքեր 18 տարեկան ու դեռ անգամ ուչեբկա չանցած երեխաներին տարան եւ մորթեցին բայրաքթարների տակ։ Հա, չմոռանամ Մովսես Հակոբյանին, ով եւս արդեն «քաղաքականությամբ չի զբաղվում»։ Այս արհավիրքի մեղավորն ու պատասխանատուն բոլորիդ սարքելու է դավաճան, դասալիք ու սերիալ մարդասպան եւ հեչ պատահական չի, որ հեռացող գլխավոր դատախազը, բնականաբար, Նիկոլի հանձնարարականով, պետական դավաճանության համար մահապատիժը վերականգնելու օրենսդրական առաջարկ է անում։ Դուք, Հայաստանի եւ Արցախի միֆական գեներալներդ, ունեիք շանս չլռելու, խոսելու, եթե իրապես ասելու բան ունեիք, ինչպես խոսում էիք պատերի տակ եւ կիսաակնարկներ էիք անում հարցազրույցներում։ Բայց դուք նախընտրեցիք վախը։ Վախը Նիկոլից։ Մի մարդուց, ով սարսափում է Ալիեւի ստվերից անգամ։ Դա ձեր բոլորի ընտրություն էր։ Շարունակեք լռել։