By Wally Sarkeesian
During the meeting, Ombudsman Tatoyan presented the humanitarian crisis caused by Azerbaijan’s massive attack on the eastern border in the Syunik Province in an attempt to breach Armenia’s sovereign territory. He also outlined the human rights abuses committed by the Azerbaijani Armed forces, discussed border security and the illegal deployment of Azerbaijani forces on the roads between the communities of Armenia which endanger people’s lives and well-being, and the unlawful detention of POWs. The meeting led to a constructive discussion on the role which Diaspora organizations and communities can play in helping to secure the future of the Armenian homeland.
Dr. Tatoyan has been invited to the United States by the Armenian National Committee of America – Western Region, a PAC-WUSA member organization, to engage with a number of community stakeholders, elected officials, academic circles, and other interested parties throughout the Golden State to discuss the latest developments in the region.
Arman Tatoyan obtained his LLM and Ph.D. from the Yerevan State University, Department of Criminal Procedure and Criminalistics. He holds a Master of Laws degree from the University of Pennsylvania Law School. In 2016, Tatoyan was elected as the Human Rights Defender (Ombudsman) of Armenia. He also serves as an Ad Hoc Judge in the European Court of Human Rights, a Permanent International Advisor at the Council of Europe’s Directorate General of Human Rights and Rule of Law, and lectures at the Yerevan State University, American University of Armenia, and the Academy of Justice of Armenia. He previously held positions in the Ministry of Justice of the Republic of Armenia (2013-2016) and the Deputy Representative (Deputy Agent) of the Government of Armenia before the European Court of Human Rights (2013-2016). He has also been involved in different working groups for drafting laws and strategies for Armenia.
The Pan Armenian Council of the Western United States of America was founded in Burbank, California in 2019 and is comprised of 25 of the largest religious, political, cultural and professional organizations leading the Armenian community. Through the Council, these entities strive to fulfill the organization’s mission statement, which is to implement and realize projects of a pan-community nature; to encourage and assist projects which advance the collective interests and the rights of Armenian communities across the Western United States; to undertake steps to resist actions and efforts which are contrary to the collective interests and rights of Armenians; to gather and apply the Armenian community’s resources for the benefit of the community’s interests as well as the welfare of the Republics of Armenia and Artsakh; to always be mindful of the collective health and protection of the Armenian community.
PAN ARMENIAN COUNCIL OF THE WESTERN UNITED STATES OF AMERICA
Կլենտէյլ, Գալիֆորնիա- Նոյեմբեր 16, 2021-ին Արևմտեան Ամերիկայի Խորհուրդը (PAC-WUSA) հանդիպում ունեցաւ Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան, դոկտոր Արման Թաթոյանի հետ։
Հանդիպումի ընթացքին Թաթոյան ներկայացուց մարդասիրական ճգնաժամը, որ առաջացած է Սիւնիքի մարզի արևելեան սահմանի վրայ Ատրպէճանի զանգուածային հարձակումի հետևանքով, որ փորձած է խախտել Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Ան նաև ուրուագծեց Ատրպէճանի Զինուած ուժերու կողմէ մարդու իրաւունքներու խախտումները, քննարկեց սահմանային անվտանգութիւնը և ատրպէճանական ուժերու անօրինական տեղակայումը Հայաստանի համայնքներու միջև ճանապարհներու, որոնք կը վտանգեն մարդկանց կեանքն ու բարեկեցութիւնը, ինչպէս նաև գերիներու ապօրինի կալանաւորումը։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ կառուցողական քննարկման այն դերի մասին, որ կրնան ունենալ Սփիւռքի կազմակերպութիւնները և համայնքները՝ օգնելով ապահովելու համար հայրենիքի ապագան:
Դոկտոր Թաթոյան հրաւիրուած է Ամերիկա ԱՄՆ Հայ Դատի Արեւմտեան Շրջանի Յանձնախումբի կողմէ, Արևմտեան Ամերիկայի Խորհուրդի անդամ կազմակերպութեան կողմէ՝ համագործակցելու համայնքի ղեկավարներու, ընտրուած պաշտօնեաներու, ակադեմիական շրջանակներու և այլ շահագրգիռ կողմերու հետ Գալիֆորնիոյ նահանգին մէջ քննարկելու տարածաշրջանի վերջին զարգացումները։
Արման Թաթոյան ստացած է LLM և Մագիստրոսի կոչում Երևանի Պետական Համալսարանի Քրէական Դատավարութեան և Քրէագիտութեան Ամպիոնէն։ Ան իրաւունքի մագիստրոսի կոչում ստացած է Փենսիլվանիայի Համալսարանի Իրաւաբանական Համալսարանէն: 2016 թուականին Թաթոյան ընտրուած է Հայաստանի Մարդու Իրաւունքներու Պաշտպան (Ombudsman): Ան նաև ծառայած է որպէս ժամանակաւոր դատաւոր Մարդու իրաւունքներու Եւրոպական Դատարանի, մշտական միջազգային խորհրդական Եւրոպայի խորհուրդի Մարդու իրաւունքներու և իրաւունքի գերակայութեան գլխաւոր տնօրինութեան և կը դասախօսէ Երևանի Պետական Համալսարանը, Հայաստանի Ամերիկեան Համալսարանը և Հայաստանի Արդարադատութեան Ակադեմիա: Ան նախապէս պաշտօններ ստանձնած էր ՀՀ Արդարադատութեան Նախարարութեան (2013-2016) և Մարդու իրաւունքներու Եւրոպական Դատարանը, Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչի տեղակալ (Պատգամաւորի տեղակալ) (2013-2016): Ան նաև ներգրաուած եղած է Հայաստանի համար օրենքներու և ռազմավարութեան մշակման աշխատանքային խումբերուն։
Արևմտեան Ամերիկայի Խորհուրդը հիմնուած է 2019 թուականին Քալիֆորնիայի Պըրպէնք քաղաքը և բաղկացած է հայ համայնքը ղեկավարող 25 կրօնական, քաղաքական, մշակութային և մասնագիտական կազմակերպութիւններէ։ Խորհուրդին միջոցով այս կազմակերպութիւնները կը ձգտին իրականացնել կազմակերպութեան առաքելութեան յայտարարութիւնը՝ իրականացնել համահամայնքային բնոյթի ծրագիրներ, խրախուսել և աջակցիլ ծրագիրներուն, որոնք առաջ կը մղեն Միացեալ Նահանգներու Արևմտեան շրջանի հայ համայնքներուն հաւաքական շահերն ու իրաւունքները, քայլեր ձեռնարկել՝ դիմակայելու հայութեան հաւաքական շահերուն և իրաւունքներուն հակասող գործողութիւնները և ջանքերը, հաւաքել և կիրառել հայ համայնքի միջոցները՝ ի շահ համայնքի շահերուն, ինչպէս նաև՝ ի շահ Հայաստանի և Արցախի Հանրապետութիւններուն միշտ զգոյշ ըլլալ հայ համայնքի հաւաքական առողջութեան և պաշտպանութեան մասին
Արեւմտեան Ամերիկայի Համահայկական Խորհուրդ