
GLENDALE – On April 1, Consul General of Armenia in Los Angeles Ambassador Extraordinary and Plenipotentiary Armen Baibourtian met with Pasadena Mayor Victor Gordo at the historic Pasadena City Hall. Deputy to the Mayor Vannia De La Cuba also participated in the meeting.This meeting was the first since the election of Victor Gordo as Mayor of the city of Pasadena and the restrictions imposed due to the pandemic. Taking the opportunity, Ambassador Baibourtian congratulated Mayor Gordo on assuming this important position. In his turn, Mayor Gordo expressed his delight that the city where he holds the office has a tangible Armenian population. He mentioned that the local Armenian-American community have made great contribution to the development of the city.Ambassador Baibourtian and Mayor Gordo discussed several ideas and concepts for initiating new cooperation programs, the implementation of which would enable to elevate the mutual cooperation to a new level. It was mutually agreed to promptly proceed to the first steps in that direction. The interlocutors decided to hold their meetings on a regular basis.Victor Gordon was elected Pasadena’s third Citywide-elected Mayor on November 3, 2020. He has been a member of the Pasadena City Council since 2001.The world-renowned Caltech’s (California Institute of Technology) 37 Nobel Laureates have brought 38 Nobel Prizes home to Pasadena.
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՓԱՍԱԴԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԻԿՏՈՐ ԳՈՐԴՈՅԻ ՀԵՏ
ԳԼԵՆԴԵՅԼ – Ապրիլի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Փասադինայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ 145 հազար բնակչություն ունեցող Փասադինայի քաղաքապետարանի պատմական շենքում։ Զրույցին մասնակցում էր քաղաքապետի տեղակալ Վանիա Դե Լա Կուբան։Այս հանդիպումն առաջինն էր Փասադինայի քաղաքապետի պաշտոնում Վիկտոր Գորդոյի ընտրվելուց և համավարակի պատճառով կիրառվող սահմանափակումներից ի վեր։ Դեսպան Բայբուրդյանը, առիթն օգտագործելով, շնորհավորեց քաղաքապետ Գորդոյին պատասխանատու պաշտոնին անցնելու կապակցությամբ։ Քաղաքապետ Վիկտոր Գորդոն իր հերթին ուրախություն հայտնեց, որ պաշտոնավարում է հայաշատ քաղաքում, որտեղ ամերիկահայերը մեծ ներդրում ունեն քաղաքի տարբեր ոլորտների զարգացման գործում։Դեսպան Բայբուրդյանը և քաղաքապետ Գորդոն քննարկեցին համագործակցության մի քանի գործնական ծրագրերի գաղափարներ, որոնց իրագործումը հնարավորություն կտա փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել։ Որոշվեց առաջիկայում առաջին քայլը կատարել այդ ուղղությամբ, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Զրուցակիցները պայմանավորվեցին իրենց հանդիպումներին պարբերական բնույթ տալ։Վիկտոր Գորդոն քաղաքապետ է ընտրվել 2020 թվականի նոյեմբերի 3-ի համաքաղաքային ընտրություններում։ Նա Փասադինայի քաղաքային խորհրդի անդամ է 2001 թվականից։Փասադինայում գտնվող աշխարհահռչակ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը քաղաքին հատուկ պատվի է արժանացրել Նոբելյան մրցանակի 37 դափնեկիրներ տալով։