FRESNO – On May 28, Consul General of Armenia in Los Angeles Ambassador Armen Baibourtian paid a working visit to the San Joaquin Valley. Fresno area is the first place in the U.S. West Coast where the Armenian community has taken root. Armenians have settled here since the 1880s. Presently, 50 thousand Armenians live.The three-day visit was organized by the Honorary Consul of Armenia in Fresno Berj Apkarian.
First, a meeting was held with local Armenian religious leaders, where Ambassador Baibourtian met with the spiritual pastors of the Armenian Apostolic and Armenian Evangelical Churches in Fresno. Topics pertinent to enhancing a closer cooperation between Armenia and the Diaspora for the benefit of the Homeland were discussed.On the same day, the Consul General visited the Fresno Armenian Ararat Cemetery, and paid tribute to peerless writer William Saroyan at his grave. Ambassador Baibourtian also took part in a Talent Show initiated by the “Daniel Varuzhan” branch of the Hamazkayin Armenian Educational and Cultural Society. Later on, the Consul General toured the Charlie Keyan Armenian daily school greeted by Dr. Houri Kalamakerian along with the staff and got first-hand information about the school and its activities.Ambassador Baibourtian met with the leaders of all major Armenian organizations and political parties in Fresno, including ARF, ADLP, Knights of Vartan, Hamazkayin, AGBU, ARS, Keyan School, Tekeyan, Armenian Studies Program at Fresno State, Mousa Ler, and XXX. Discussions were held in relation to areas of cooperation with the Consulate General of Armenia in Los Angeles. Ambassador Baibourtian expressed his gratitude for the financial-humanitarian support of the Armenian community of Fresno to Artsakh during the 44-day war. The role of the Armenian community in the context of the Homeland-Diaspora dynamics was discussed.During the visit, Ambassador Baibourtian visited Yettem and its St. Mary Armenian Apostolic Church. The Consul General was hosted by Rev. Fr. Mashtots Keshishian and the Parish Council Chairman Mayron Sheklian. Ambassador Baibourtian also visited two Armenian Evangelical churches (Pilgrim Armenian Congregational Church and First Armenian Presbyterian Church) in Fresno. A. Baibourtian met with Senior Pastors Rev. Nerses Balabanian and Rev. Greg Haroutunian as well as members of the parish councils, who presented the mission and activities of their churches. Ambassador Baibourtian also visited the Armenian Apostolic Church of St. Gregory the Illuminator in Fowler, which was founded in 1910 and is considered to be the oldest Armenian church in California. The Consul General was received by Parish Priest Rev. Fr. Gomidas Zohrabian and the members of the Parish Council. Armen Baibourtian attended the Divine Liturgy, after which he took part in the lunch with parishioners.On May 29, on the occasion of the Armenian Republic Day, Ambassador Baibourtian gave a talk at St. Paul Armenian Apostolic Church titled “The Armenian Nation’s Aspiration for the Independent Statehood and its Realization”. The event was organized by Prof. Barlow Der Mugrdechian, Director of the Center for Armenian Studies at California State University in Fresno and co-sponsored by Berj Apkarian, Honorary Consul of Armenia in Fresno. Rev. Fr. Ashod Khachadourian of the Holy Trinity Armenian Apostolic Church in Fresno, Rev. Fr. Yessai Bedros of St. Paul Armenian Apostolic Church in Fresno, Rev. Fr. Gomidas Zohrabian of St. Gregory the Illuminator Armenian Apostolic Church in Fowler, and Rev. Fr. Mashdots Keshishian of the St. Mary Armenian Apostolic Church in Yettem conducted a ceremony of the blessing of the Armenian flag and prayers for the Republic of Armenia.In an interview to Prof. Barlow Der Mugrdechian for the “All ThingsArmenian” program of the local radio, Ambassador Baibourtian spoke about this visit, activities of the Consulate General, as well as many topics pertinent to Artsakh and Armenia.
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՍԱՆ ՀՈԱՔԻՆ ՀՈՎԻՏ ԵՎ ՖՐԵԶՆՈ
ՖՐԵԶՆՈ – Մայիսի 28-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն աշխատանքային այց կատարեց Սան Հոաաին հովիտ և վարչական կենտրոն Ֆրեզնո։ Ֆրեզնոյի շրջանն առաջին վայրն է, որտեղ արմատներ է գցել ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքը։ Հայերն այստեղ հաստատվել են դեռևս 1880-ական թվականներից։ Այստեղ այժմ բնակվում է 50 հազար հայ։Եռօրյա այցը կազմակերպել էր Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը։ Դեսպանի առաջին աշխատանքային հանդիպումը կայացավ կրոնական գործիչների հետ։ Ա․ Բայբուրդյանը հանդիպեց Հայ առաքելական և հայ ավետարանական եկեղեցիների հոգևոր հովիվների հետ։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Սփյուռք սերտ գործակցության թեմաներ՝ ի բարօրություն հայրենիքի։ Նույն օրը ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելեց Ֆրեզնոյի հայկական գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցեց Վիլիամ Սարոյանի շիրիմին։ Այցի առաջին օրը դեսպան Բայբուրդյանը մասնակցեց նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության Դանիել Վարուժան մասնաճյուղի նախաձեռնած Տաղանդների շոուին, որը կազմակերպվել էր ՀՀ անկախության տոնի առթիվ։ ՀՀ գլխավոր հյուպատոսին հյուրընկալեցին նաև Չառլի Քեյան ամենօրյա հայկական դպրոցում։ Արմեն Բայբուրդյանը շրջայց կատարեց կրթօջախում։ Նույն օրը դեսպան Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Ֆրեզնոյի բոլոր հայկական կազմակերպությունների և կուսակցությունների ղեկավարների հետ։ Քննարկվեցին ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցության ուղղությունները։ Դեսպան Բայբուրդյանը երախտագիտություն հայտնեց 44-օրյա պատերազմի օրերին Ֆրեզնոյի հայ համայնքի՝ Արցախին ֆինանսական աջակցության համար։ Քննարկվեց նաև հայ համայնքի դերը և գործունեության ուղղությունները Հայրենիք-Սփյուռք համատեքստում։Դեսպան Բայբուրդյանը այցի շրջանակներում եղավ նաև Եդեմ քաղաքում, որտեղ այցելեց Սբ․ Մաիրիամ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցի։ Գլխավոր հյուպատոսը հյուրընկալվեց քահանա Մաշտոց Քեշիշյանին և ծխական խորհրդի նախագահ Մայրոն Շեքլյանին։ Այցի ընթացքում դեսպան Բայբուրդյանը եղավ նաև Հայ Ավետարանական երկու եկեղեցիներում (Pilgrim Armenian Congregational Church, First Armenian Presbyterian Church): Ա․ Բայբուրդյանը հանդիպեց եկեղեցական խորհուրդների անդամների և վերապատվելիներ Գրեգ Հարությունյանի և Ներսես Բալաբանյանի հետ, որոնք ներկայացրին Հայ ավետարանական եկեղեցիների գործունեությունը։Դեսպան Բայբուրդյանն այցելեց նաև Ֆաուլեր քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի, որը հիմնադրվել է 1910 թվականին և համարվում է Սան Հոաքին հովտի ամենահին հայկական եկեղեցին։ Գլխավոր հյուպատոսին հյուրընկալեցին Տեր Կոմիտաս Զոհրաբյանը և խորհրդի անդամները։ Արմեն Բայբուրդյանը ներկա գտնվեց սուրբ պատարագին, որից հետո մասնակցեց ընդունելությանը՝ ծխականների հոծ ներկայությամբ։Աշխատանքային այցի շրջանակում դեսպան Բայբուրդյան Ֆրեզնոյի Սբ․ Պողոս Հայ Առաքելական եկեղեցու տարածքում կազմակերպված միջոցառմանը՝ նիրված Հայաստանի Հանրապետության տոնին։ Հոգևոր հայրերն իրականացրին դրոշի օրհնման արարողություն և հանրապետական մաղթանք։ Գլխավոր հյուպատոսն որպես բանախոս հանդես եկավ ծավալուն ելույթով՝ <<Հայ ժողովրդի անկախ պետականություն կերտելու նվիրական իղձերը և դրանց իրականացման ճանապարհը>> խորագրի ներքո։ Միջոցառումը կազմակերպել էին Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայագիտության կենտրոնի ղեկավար, պրոֆ․ Բարլո Տեր-Մկրտչյանը և Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը։Այցի արդյունքների, ինչպես նաև Արցախին և Հայաստանին առնչվող շատ թեմաների մասին դեսպան Բայբուրդյանը խոսեց տեղական ռադիոալիքի “All Things Armenian” հաղորդման շրջանակում պրոֆ․ Բարլո Տեր-Մկրտչյանին տված հարցազրույցի ընթացքում։