GLENDALE – On November 19, Consul General of Armenia in Los Angeles Ambassador Armen Baibourtian met with the «Insurance Foundation for Servicemen» (IFS) Director for PR and Development Narine Galstyan and Outreach and Development Manager Sona Baghdasaryan.
The representatives of IFS arrived in Los Angeles within the framework of the «Diaspora Outreach» program, which aims to strengthen the ties between the Armenian diaspora communities and IFS. During the meeting, discussions were held on issues related to the long-term liabilities of the (IFS) and its future outlook, and the impact of the 2020 Artsakh war.Ambassador Baibourtian highly appreciated the work accomplished by the Foundation and highlighted the special importance of the IFS mission.
Moreover, the interlocutors discussed the prospects of cooperation. In the near future, the Consulate General of Armenia will organize an arts exhibition, the total proceeds of which will be allocated to the «Insurance Foundation for Servicemen».On the same day, a press conference was held for IFS representatives at the Consulate General of Armenia in Los Angeles, during which, various media representatives voiced their questions about the activities of the IFS.Up to date, IFS has 4,582 active cases, where 4,165 cases were received after the recent war in Artsakh and has paid out over $109,000,000 in compensation. 86% (3948) of IFS beneficiaries are fallen heroes, 2% (76) are missing in action, 12% (558) are injured soldiers with total or partial incapacitation. Since its inception, IFS has attracted over $23,000,000 in voluntary donations, 70% of which comes from Armenia and the rest from 70+ countries worldwide, naturally most of it during and after the war. The rest of the funds are being generated from mandatory employee contributions from residents of Armenia and Artsakh ($106,000,000 since 2017).
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ
ԳԼԵՆԴԵՅԼ – Նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» (ԶԱՀ) Հանրային կապերի և զարգացման բաժնի ղեկավար Նարինե Գալստյանի և Ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների պատասխանատու Սոնա Բաղդասարյանի հետ։ Հիմնադրամի ներկայացուցիչները Լոս Անջելես էին ժամանել «Սփյուռքի իրազեկում» ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի ամրապնդել կապերը հայկական խոշոր համայնքների և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» միջև։Հանդիպման ընթացքում քննարկվեցին հիմնադրամի գործունեությանը և դրա վրա 2020թ․-ի Արցախյան պատերազմի ունեցած ազդեցությանը վերաբերող հարցեր։Դեսպան Բայբուրդյանը բարձր գնահատեց հիմնադրամի կատարած աշխատանքն ու որդեգրած առաքելության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկեցին համագործակցելու հեռանկարը։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիկայում կկազմակերպի արվեստի ցուցահանդես, որի ամբողջական հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։Նույն օրը ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացավ ԶԱՀ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչներ բարձրացրին իրենց հուզող հարցերը ԶԱՀ գործունեության վերաբերյալ։Առ ի տեղեկություն. մինչ օրս ԶԱՀ-ն ունի 4582 շահառուներ, որից 4165-ը գրանցվել են 44-օրյա պատերազմից հետո, և հատուցում է տրամադրվել շուրջ 109,000,000 ամերիկյան դոլարի չափով։ ԶԱՀ-ի շահառուների 86%-ը (3948) զոհված հերոսներ են, 2%-ը (76)՝ անհայտ բացակայողներ, 12%-ը (558)՝ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներ։ Հիմնադրման օրվանից ԶԱՀ-ն ստացել է շուրջ 23 միլիոն ամերիկյան դոլար նվիրատվություն, որի 70%-ը ստացել է Հայաստանից, մնացածը՝ աշխարհի շուրջ 70+ երկրներից։ Այս նվիրատվությունների մեծ մասը, իհարկե, հավաքագրվել է արցախյան վերջին պատերազմի ընթացքում և հետո։ Մնացած միջոցները գոյանում են Հայաստանի և Արցախի բնակիչների աշխատավարձների պարտադիր վճարներից (2017թ․-ից սկսած հավաքվել է 106 միլիոն ամերիկյան դոլար գումար)։