The Union of Journalists of Armenia has issued a statement, referring to the speeches of some deputies of the NA “Civil Contract” faction ․ “While international human rights organizations and journalists express their highest level of concern over the deteriorating situation of freedom of speech and press in Armenia, the Armenian authorities continue to target media outlets and journalists at the lowest level.
Some representatives of the government (often also former journalists) with their indecent words, low-value and vulgar speeches labeling journalists, crossing all the boundaries of politeness, seem to reveal the real attitude of the authorities, personally Nikol Pashinyan towards the press and free speech in general. It has been a long time since the authorities launched a total attack on the mass media from various platforms and in various dimensions, the speeches of certain representatives of the ruling party are just an expression of that.
Free speech and the press, with all their shortcomings, remain the unique institutions that try to counterbalance and restrain the government, which is moving towards dictatorship day by day. This anti-popular, anti-democratic way of working of the authorities is sometimes facilitated by the low level of unity in the journalistic community, professional solidarity due to objective and subjective reasons, and in some cases, some manifestations of violating the rules of ethics. The Union of Journalists of Armenia strongly condemns the anti-aesthetic statements made by the representatives of the ruling faction against the press, urging the authorities to call the team microphones to order and prevent the degradation of civilization in the country. We call on the media and journalists not to give in to provocations, provocative statements, actions, and to adhere to the high professional mission even in the most difficult situations. “
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների ելույթներին․ «Մինչ միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններն ամենաբարձր մակարդակով մտահոգություններ են հայտնում Հայաստանում խոսքի ու մամուլի ազատության իրավիճակի խիստ վատթարացման կապակցությամբ, ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը։
Իշխանության առանձին ներկայացուցիչներ (հաճախ՝ նաև նախկին լրագրողներ) իրենց անպարկեշտ խոսքով, լրագրողներին պիտակավորելու ցածրարժեք ու գռեհիկ ելույթներով, անցնելով բարեկրթության բոլոր սահմանները, կարծես բացահայտում են իշխանությունների, անձամբ Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքը մամուլի և ընդհանրապես ազատ խոսքի նկատմամբ։
Տևական ժամանակ է՝ իշխանություններն ամենատարբեր հարթակներից ու ամենատարբեր ձևաչափերով տոտալ հարձակում են սկսել Զանգվածային լրատվամիջոցների դեմ, և իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչների ելույթները սոսկ դրա արտահայտությունն են։
Ազատ խոսքն ու մամուլը, բոլոր թերություններով հանդերձ, մնացել են այն եզակի ինստիտուտները, որոնք փորձում են հակակշռել ու զսպել օրեցօր դեպի բռնապետություն գնացող իշխանությանը։
Իշխանությունների այս հակաժողովրդական և հակաժողովրդավարական գործելաոճին երբեմն նպաստում են նաև լրագրողական համայնքում առկա միասնականության և մասնագիտական համերաշխության՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված ցածր մակարդակը, որոշ դեպքերում՝ նաև էթիկայի կանոնները խախտելու որոշ դրսևորումները։
Հայաստանի ժուռնալիստների միությունը խոստորեն դատապարտում է իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից մամուլի դեմ ուղղված հակաէսթետիկ հայտարարությունները՝ իշխանություններից պահանջելով կարգի հրավիրել թիմակից խոսափողներին և կանխել քաղաքակրթության դեգրադացիան երկրում:
Լրատվամիջոցներին ու լրագրողներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, սադրիչ հայտարարություններին և գործողություններին, և նույնիսկ ամենածանր իրավիճակներում հավատարիմ մնալ մասնագիտական բարձր առաքելությանը»։