Dear compatriot, the “Hayakve” initiative has launched the following plan to fail the surrender of Artsakh.
Հարգելի՛ հայրենակից, «Հայաքվե» նախաձեռնությունը մեկնարկել է Արցախի հանձնումը ձախողելու հետևյալ ծրագիրը․
1. Քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող գործողությունը։ Մենք ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարող մի նախագիծ ենք կազմել, համաձայն որի Հայաստանի Հանրապետության անունից Արցախը այլ պետության մաս ճանաչող պաշտոնատար անձը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։ Անհրաժեշտ է ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն, որ այս առաջարկությունը քննարկվի ՀՀ Ազգային Ժողովում։ Եթե Ազգային Ժողովը անտեսի 50 հազար քաղաքացու պահանջը, մենք համաժողովրդական հանրաքվեով կպարտադրենք նրան ընդունել մեր պահանջը։
2. Այս գաղափարի ու գործի շուրջ առաջ բերել համազգային համախմբում և կանխել Արցախի հանձնումը։ Նախաձեռնությանը միացել և աջակցում են հանրային հարյուրավոր գործիչներ, մեր շարքերն օր-օրի ընդլայնվում են։ Մենք հանրային, քաղաքական զորեղ ճնշմամբ հասնելու ենք նրան, որ գործող իշխանություններն ունենան 2 տարբերակ՝ կա՛մ քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող գործողությունը և հայտարարել, որ հավատարիմ են մնալու ՀՀ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանն ու ՀՀ Գերագույն Խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշմանը, կա՛մ հեռանալ։
Գործող իշխանությունները միանձնյա վճռում են Արցախի ճակատագիրը։ Նրանք արհամարհում են հայ ժողովրդի կամքն ու կարծիքը։ Ուստի մենք ինքնակազմակերպվում ենք ու գնում հանրաքվեի, հայ մնալու քվեի։
Ոչ ոք, ոչ մի պետություն, միջազգային ոչ մի կառույց չի կարող կանգնեցնել Հայաստանի դե ֆակտո իշխանությանը։ Դա կարող է անել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մենք կբռնենք հայությանը կործանող ձեռքը, եթե առաջ բերենք համաժողովրդական դիմադրություն, երբ մեր հավաքականությամբ ո՛չ ասենք Արցախի հանձնմանը։
Միացի՛ր «Հայաքվեին», դարձի՛ր 50 հազար քաղաքացիներից մեկը, ով իր ստորագրությամբ ասում է Արցախին այո, դավաճանությանը՝ ոչ։
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքում Լրացում Կատարելու Մասին
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 420.1 և 420.2 հոդվածներով.
«Հոդված 420.1. Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը
1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հոդված 420.2. Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը
1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Dear compatriot, the “Hayakve” initiative has launched the following plan to fail the surrender of Artsakh. Criminalize the act of recognizing Artsakh as part of Azerbaijan. We have drawn up a draft amending the Criminal Code of the Republic of Armenia, according to which an official who recognizes Artsakh as part of another state on behalf of the Republic of Armenia shall be punished with 10 to 15 years of imprisonment. The signatures of 50,000 RA citizens are necessary for this proposal to be discussed in the RA National Assembly. If the National Assembly ignores the demand of 50 thousand citizens, we will force it to accept our demand through a popular referendum.