GLENDALE – On October 23, Consul General of Armenia Ambassador Armen Baibaourtian met the (ADL) Armenian Democratic Liberal Party’s Central Board, and the Western Region District Board delegations. The meeting took place at the Consulate General.
Ambassador Baibourtian presented developments relating to the large-scale Azerbaijani-Turkish aggression against Artsakh.The interlocuters discussed the OSCE Minsk Group Co-Chairs’ efforts, including the United States, aimed at reaching a humanitarian ceasefire and its continued violation by Azerbaijan.In their turn, the ADL leaders presented their party’s. activities during this period of war in Artsakh, including fundraising efforts directed to the Armenia Fund.Ambassador Baibourtian commended the fruitful cooperation with the Armenian Democratic Liberal Party, and valued their continued support of the homeland.The photo includes: from left to right: Shoushan Baghboudarian, Chair of the Armenian Rights Committee, Panig Keshishian, member of the ADL Central Committee, Ambassador Armen Baibourtian, Raffi Balian, Chairman of the ADL Western District Committee, and Ara Kassabian, member of the ADL Western District Board.
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ԳԼԵՆԴԵՅԼ- Հոկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության և Արևմտյան շրջանային վարչության պատվիրակությանը։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացած հանդիպմանը դեսպան Բայբուրդյանը ներկայացրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ծավալված լայնամասշտաբ պատերազմի հետ կապված տեղեկություններ։Հանդիպմանը քննարկվեց նաև մարդասիրական հրադադարի հաստատմանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ ամերիկյան ջանքերի ու Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածության խախտման թեման։ՌԱԿ ղեկավարներն իրենց հերթին ներկայացրին պատերազմական օրերին կուսակցության կողմից կատարված աշխատանքները, այդ թվում և դրամահավաքը, որի հասույթն ուղղվել է Հայաստան համահայկական հիմնադրամին։ Դեսպան Բայբուրդյանը գնահատանքի խոսք ասաց կազմակերպության անդամներին՝ արդյունավետ համագործակցության համար։Լուսանկարում ձախից աջ՝ Շուշան Բաղբուդարյան, Հայկական իրավունքների հանձնախմբի ատենապետ, Փանիկ Քեշիշյան, ՌԱԿ Կենտրոնական հանձնախմբի անդամ, դեսպան Արմեն Բայբուրդյան, Րաֆֆի Բալյան, ՌԱԿ Արևմտյան շրջանային վարչության ատենապետ, Արա Քասաբյան, ՌԱԿ Արևմտյան շրջանային վարչության խորհրդի անդամ։