By, Harut Sassounian,
Glendale — The Armenia Artsakh Fund (AAF) in partnership with Direct Relief of Santa Barbara delivered $486,000 of emergency aid to Artsakh Armenians this week by air shipment.
This valuable and timely shipment included medicines, medical supplies, emergency medical packs, emergency medical kits, and several pallets of hygiene products. The shipped products will help many of the more than 100,000 Armenians of Artsakh who were forced to leave their homes in Artsakh.
Through the years, Direct Relief has donated to AAF tens of millions of dollars of life-saving medicines, medical supplies, and equipment for Armenia and Artsakh. In the first 10 months of this year alone, Direct Relief has donated $27 million of much-needed medicines to Armenia.
“AAF values and appreciates very much this long-standing partnership with Direct Relief,” said Harut Sassounian, President of AAF.
In the past 34 years, AAF has delivered to Armenia and Artsakh a total of over $1 billion worth of humanitarian aid on board 158 airlifts and 2,568 sea containers.
For more information, call the AAF office: (818) 241-8900; Email: sassoun@pacbell.net.
«Հայաստան Արցախ հիմնադրամը» 486 հազար դոլարի դեղամիջոցներ է հասցնում արցախահայերին Հայաստանում
Գլենդել – «Հայաստան Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) Սանտա Բարբարայի Direct Relief կազմակերպության հետ համագործակցությամբ այս շաբաթ օդային փոխադրմամբ 486 հազար դոլարի հրատապ օգնություն է ուղարկել արցախահայերին:
Այս խիստ անհրաժեշտ և ժամանակին առաքումը ներառում է դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, շտապ բժշկական օգնության փաթեթներ և հիգիենայի պարագաների բազմաթիվ ծանրոցներ: Առաքված օգնությունն օգտակար կլինի ավելի քան 100 հազար արցախահայերին, որոնք բռնի տեղահանվել են Արցախի իրենց տներից ։
Տարիների ընթացքում Direct Relief կազմակերպությունը ՀԱՀ-ին նվիրաբերել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի կյանքեր փրկող դեղամիջոցներ, բժշկական պարագաներ ու սարքավորումներ Հայաստանի և Արցախի համար: Միայն այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Direct Relief-ը Հայաստանին նվիրաբերել է 27 միլիոն դոլարի խիստ անհրաժեշտ դեղամիջոցներ:
«Հայաստան Արցախ հիմնադրամը» բարձր է գնահատում Direct Relief կազմակերպության հետ այս երկարամյա համագործակցությունը», ասաց ՀԱՀ-ի նախագահ Հարութ Սասունյանը:
Անցած 34 տարիների ընթացքում ՀԱՀ-ը Հայաստան և Արցախ է առաքել ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն՝ 158 օդանավերով և 2568 ծովային բեռնարկղերով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀԱՀ-ի գրասենյակ՝ (818) 241-8900; էլեկտրոնային փոստ՝ sassoun@pacbell.net: