Watch on YouTube
By Wally Sarkeesian
Հայաստան աշխարհը փոքր, բայց բազմաթիվ ավանդույթներով ու յուրահատկություններով երկիր է: Հայ ժողովրդի մեջ տաղանդավոր ու շնորհալի մարդկանց շատ կհանդիպես,հատկապես՝ մշակույթի ու արվեստի ոլորտում:
«Մշակույթն ազգի սիրտն է, եթե չբաբախի,ազգը կմահանա»,-Gagrule.net-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ արմատներին» նախագծի հեղինակ, տիկնիկագործ, տարազագործ,դիզայներ-մոդելավորող Վերգինե Ալավերդյանը:
Վերգինե Ալավերդյանը ավելի քան 500 տիկնիկների, հազարից ավելի բեմական հագուստների, երեք տասնյակի հասնող ազգային տարազների, զարդերի հեղինակ է:
Վերգինե Ալավերդյանը ազգի իսկական նվիրյալ է: Նա առանց որևէ հովանավորի ազգային մշակութային արժեք ներկայացնող հավաքածուներ է ստեղծել՝ անշահախնդիր կերպով իր ժամանակը տրամադրելով այս աշխատանքներին:
Վերգինե Ալավերդյանը ոչ միայն ստեղծում է այս արժեքները, այլև իր ստեղծագործական տաղանդը հրաշագործ ձեռքերով փոխանցում է մատաղ սերնդին՝ նպաստելով ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը:
Անդրադառնալով «Վերադարձ արմատներին» նախագծին՝ Վերգինե Ալավերդյանը նշեց, որ ծրագրի լեզուն երգն ու պարն է, որի միջոցով տեղի է ունենում ցուցադրություն՝ ներկայացնելով պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների տարազներ՝ Սասունի, Արցախի, Զանգեզուրի, Լոռու, Ալաշկերտի, Ջավախքի, Ախլցխայի, Կարնո և այլ տարազները:
«Բազմաթիվ հրավերներ ունենք աշխարհի տարբեր անկյուններից, բայց իմ առաջ նպատակ եմ դրել նախ Հայաստանում իրագործել այն ինչ ծրագրել եմ, հետո այն ներկայացնել նաև աշխարհի մյուս անկյուններին: Մենք մեծ սիրով մեր համերգ-ցուցադրություններով կմասնակցենք տարբեր միջոցառումների, փառատոնների,միայն թե դրանք պետք է չհակասեն մեր սկզբունքներին, իսկ մեզ համար այն է՝վերադարձ արմատներին»,-ասաց Վ. Ալավերդյանը:
Armenia is a small country but with many traditions and peculiarities. The talented and gifted people in the Armenian people will be very much appreciated, especially in the field of culture and art.
“Culture is the heart of the nation, if it does not strike, the nation will die,” said Vergine Alaverdyan, the author of the “Return to the Roots” project, a puppet-maker, a costume designer and designer, in an interview with Gagrule.net
Vergine Alaverdyan is the author of more than 500 dolls, more than a thousand costumes, over thirty national costumes, ornaments.
Vergine Alaverdyan is a real devotee of the nation. She has created collections of national cultural values without any sponsor, giving her unselfish time to these works.
Vergine Alaverdyan not only creates these values, but also transmits her creative talent with her hands to the younger generation, promoting the preservation and dissemination of national values.
Referring to the “Return to the Roots” project, Vergine Alaverdyan mentioned that the program is a song and dance show which presents a collection of costumes of different regions of Armenia, Sasun, Artsakh, Zangezur, Lori, Alashkert, Javakhk, Akhltskha, Karno and other costumes.
“We have many invitations from different corners of the world, but I have set a goal to accomplish what I have planned and then present it to other corners of the world. We will be very glad to take part in different events, festivals with our concerts and demonstrations, but they should not contradict our principles, and for us it is the return to the roots, “said V. Sargsyan. Alaverdyan.