GLENDALE – Consulate General of Armenia in Los Angeles held a reception on February 15, at which the newly established “Yerevan Biennial Art Foundation” made an announcement about the upcoming first biennial of contemporary Armenian art.
It will take place in Yerevan from September 24 to December 31. Ambassador Armen Baibourtian in his speech welcomed the idea of “Yerevan Biennial”. According to him, it is a unique project that combines art, culture, and education. According to the Consul General, the festival is going to be another marvelous opportunity to present Armenia and Armenian culture to the broader international community.Co-founder of the foundation Fabio Lenzi said that more than thirty works of contemporary art representing special value and authored by artists from Armenia and Diaspora will be displayed at the biennial.During the biennial, dozens of events will be organized depicting many fields of art,
including opera performances, music concerts, art exhibitions, and theater performances, presenting a broad spectrum of the Armenian art and culture. Caroline Tufenkian, board member of the foundation and director of the Tufenkian Art Gallery in Los Angeles noted that the “Yerevan Biennial” will attract to Armenia many tourists.The foundation plans to make the “Yerevan Biennial” a spectacular regional event that will enhance Armenia’s worldwide perception of the country of unique culture.The event was attended by numerous representatives of the Armenian community and American art lovers. During the evening, an Armenian dance, song, and music program was presented.
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ «ԵՐԵՎԱՆ ԲԻԵՆԱԼԵԻ» ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼԵՆԴԵՅԼ – Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպված ընդունելության ընթացքում «Երևան Բիենալե արվեստի նորաստեղծ հիմնադրամը» հայտարարեց Հայաստանի ժամանակակից արվեստի առաջին «բիենալեն» անցկացնելու մասին։ Այն կկայանա Երևանում, սեպտեմբերի 24-դեկտեմբերի 31-ը։ Դեսպան Արմեն Բայբուրդյանն իր խոսքում ողջունեց «Երևան Բիենալեի» գաղափարը։ Նրա խոսքով, այն յուրօրինակ նախագիծ է, որն իր մեջ համատեղում է արվեստը, մշակույթն ու կրթությունը։ Փառատոնը, ՀՀ գլխավոր հյուպատոսի խոսքով, կդառնա մեկ այլ հրաշալի հնարավորություն Հայաստանն ու հայկական մշակույթը միջազգային հանրությանը լայնորեն ներկայացնելու համար։Հիմնադրամի համահիմանդիր Ֆաբիո Լենզին հայտնեց, որ Բիենալեի ընթացքում կներկայացվեն ժամանակակից արվեստի և պատմական արժեք ունեցող՝ ավելի քան երեսուն գործեր, որոնք հեղինակել են Հայաստանում և սփյուռքում բնակվող արվեստագետներ։ Բիենալեի ընթացքում կկազմակերպվեն արվեստի բազմաթիվ ճյուղեր ներկայացնող տասնյակ միջոցառումներ՝ օպերային նեկայացումից, մինչև երաժշտական համերգներ, ցուցահանդեսներ և բեմադրություններ՝ հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնելով լայն գունապնակով։Հիմնադրամի խորհրդի անդամ, Լոս Անջելեսում գտնվող Թուֆենկյան արվեստի ցուցասրահի տնօրեն Քերոլայն Թուֆենկյանը նշեց, որ նորաստեղծ հիմնադրամի այս նախաձեռությունը Հայաստան կբերի բազմաթիվ զբոսաշրջիկների։Հիմնադրամի պատասխանատուները նախատեսում են «Երևան Բիենալեն» դարձնել տարածաշրջանային մեծ իրադարձություն, որը մշակութային դիվանագիտության գործիքներով Հայաստանի դիրքը կամրապնդի արվեստի համաշխարհային ասպարեզում։Միջոցառմանը ներկա էին լոսանջելեսահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ամերիկացի արվեստասերներ։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին հայկական երգարվեստի և պարային կատարումներ։