SANTA ANA – On August 19, Consul General of Armenia in Los Angeles Ambassador Armen Baibourtian paid a brief working visit to Orange County in Southern California.
During his visit, Ambassador Baibourtian had meetings in Santa Ana with the leaders of the county, first among which was with the Chairman of the Orange County Board of Supervisors Andrew Do. The meeting was aimed at enhancing the Armenian Consulate’s General cooperation with the Orange County.
The number of Armenians living in Orange County increased in recent years reaching 20,000-25,000. The county of 3 million population is located to the south from Los Angeles between the Santa Ana Mountains and the Pacific Ocean. In the First District of Supervisor Do, Forty Martyrs Armenian Church and Ari Guiragos Minassian Armenian K-6 School are located. Andrew Do is a Republican and previously served as Orange County Deputy District Attorney.The Consul General also had two other meetings with Supervisor of the Third District Donald Wagner and Supervisor of the Second District Katrina Foley.
Supervisor Wagner was instrumental in adoption of the resolution by the Orange County Board of Supervisors in December 2020 recognizing Artsakh and its inalienable right to self-determination. The resolution also condemned the military offensive launched by Azerbaijan and Turkey against Artsakh and Armenia. At the meetings with supervisors, they discussed cooperation plans focusing on the local Armenian community, including training programs for small and medium size businesses as well as funding opportunities from the county. A plan for organizing a business round table was also devised. Tim Jemal, representative of the Armenian community in Orange County, accompanied the Consul General during those last meetings.Supervisor Donald Wagner is a Republican and previously served as mayor of Irvine as well as a member of the California State Assembly. Supervisor Katrina Foley is a Democrat and was the mayor of Costa Mesa, where St. Mary Armenian Church is located.
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՕՐԱՆՋԻ ՄԱՐԶ
ՍԱՆԹԱ ԱՆԱ – Օգոստոսի 19-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը կարճատև աշխատանքային այց կատարեց Հարավային Կալիֆորնիայի Օրանջի մարզ։ Այցի ընթացքում դեսպանն ունեցավ հանդիպումներ տեղական իշխանության մարմինների ղեկավարների հետ, որոնցից առաջինը Սանթա Անա քաղաքում Օրանջի մարզի կառավարիչների խորհրդի նախագահ էնդրյու Դոյի հետ էր։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ գլխավոր հյուպատոսության և Օրանջի մարզի միջև գործակցությունն առավել աշխուժացնելու ուղղությունները։ Հատկանշական է, որ 3 միլիոն բնակչություն ունեցող Օրանջի մարզում վերջին տարիներին զգալիորեն մեծացել է հայ համայնքի թիվը․ այստեղ այսօր ապրում է 20 -25 հազար հայ։ Կարավարիչ Դոյի շրջանի մեջ մտնող Օրանջի մարզային կենտրոն Սանթա Անայում է գտնվում Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին և Արի Կիրակոս Մինասյան հայկական ամենօրյա դպրոցը։ էնդրյու Դոն հանրապետական է և նախկինում եղել է մարզի գլխավոր դատախազի տեղակալ։Գլխավոր հյուպատոս ևս երկու հանդիպում ունեցավ Օրանջ մարզի երրորդ շրջանի կառավարիչ Դոնալդ Ուագների և երկրորդ շրջանի կառավարիչ Կաթրինա Ֆոլիի հետ։ Ուագները կառուցողական դեր է խաղացել 2020 թվականի դեկտեմբերին Օրանջի մարզի կառավարիչների խորհրդի կողմից Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի ընդունման գործում։ Բանաձևը նաև դատապարտում էր Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համագործակցության ծրագրեր, որոնց առանցքում էր տեղի հայ համայնքը, ներառյալ՝ փոքր ու միջին չափի ընկերություններ ներկայացնող գործարարների վերապատրաստումը և մարզի կողմից ֆինանսավորում ստանալու հնարավորությունը։ Քննարկվեց նաև գործարար կլոր սեղան կազմակերպելու հնարավորությունը։ Վերջին հանդիպումներին մասնակցում էր Օրանջ մարզի հայ համայնքի ներկայացուցիչ Թիմ Ջեմալը։Դոնալդ Ուագները հանրապետական է և եղել է Ըրվայնի քաղաքապետ, ինչպես նաև Կալիֆորնիայի նահանգային Ասամբլեայի անդամ։ Կաթրինա Ֆոլին դեմոկրատ է և նախկինում եղել է Կոստա Մեսայի քաղաքապետ, ուր գտնվում է հայկական Սբ․ Աստվածածին եկեղեցին։