YEREVAN, JUNE 1, ARMENPRESS. Recently, a group of artists, intellectuals and politicians have addressed an open letter to the President of Armenia, Zhirayr Sefilyan on granting Armenian citizenship. They demanded Jirayr Sefilyan’s 2004 Citizenship. Considering the first application submitted as a legal document, which maintains legal force and waits for a legitimate response, and grants it the RA citizenship on the date of rejection of the first application. Armenpress applied to the Public Relations Department of the Presidential Administration to find out the position of the Armenian President regarding the issue.
“Article 134 of the current Constitution defines that the President of the Republic of Armenia, in the cases and in accordance with the procedure, shall settle the issues concerning granting the citizenship of the Republic of Armenia and termination of the citizenship of the Republic of Armenia.
In other words, the President of the Republic of Armenia can exercise his powers of granting or suspending citizenship exclusively within the scope of the procedure prescribed by law, and in accordance with the said amendments to the law, a new person must submit a new application by the relevant commission and then, presentation to the RA President, “the Public Relations Department of the Presidential Administration of Armenia clarified.
The administration noted at the same time that, Article 15, paragraph 55, of the Constitution, which was effective at the time of the adoption of the decree, was a legal basis for President Serzh Sargsyan’s Decree NN-311-A on rejecting the application for Jirayr Sefilyan’s citizenship on November 18, and Articles 13 and 26 of the RA Law on “Citizenship of the Republic of Armenia”.
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս մի խումբ արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին՝ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցով։ Նրանք պահանջում էին ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի 2004 թ. ներկայացրած առաջին դիմումը համարել իրավական ուժը պահպանած և իրավապատշաճ պատասխան ակնկալող փաստաթուղթ և նրան ՀՀ քաղաքացիություն շնորհել առաջին դիմումը մերժելու օրվանից։ «Արմենպրես»-ը դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հարցի հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշմանը տեղեկանալու համար։
«Գործող Սահմանադրության 134-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Այսինքն, Սահմանադրության նշված կարգավորման ուժով ՀՀ նախագահը քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու հարցերի վերաբերյալ լիազորությունը կարող է իրացնել բացառապես օրենքով սահմանված կարգի շրջանակում, իսկ համաձայն օրենքի նշված կարգավորումների՝ անհրաժեշտ է անձի կողմից նոր դիմումի ներկայացում, համապատասխան հանձնաժողովի կողմից դրա քննարկում, այնուհետև՝ ՀՀ վարչապետի կողմից առաջարկության ներկայացում ՀՀ նախագահին»,-պարզաբանեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչությունից միաժամանակ նշեցին, որ 2008 թվականի նոյեմբերի 18-ի՝ Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՆՀ-311-Ա հրամանագրի համար իրավական հիմք է հանդիսացել հրամանագրի ընդունման պահին գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 26-րդ հոդվածները: