Gagrule.net

Gagrule.net News, Views, Interviews worldwide

  • Home
  • About
  • Contact
  • GagruleLive
  • Armenia profile

«Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները չեն հստակեցնում, թե արդյոք քվեարկելու են Փաշինյանի օգտին

April 27, 2018 By administrator

Եթե «Ծառուկյան» դաշինքն ու Դաշնակցությունը միաձայն քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, «Ելք»-ի 9 ձայնով հանդերձ, Փաշինյանին անհրաժեշտ կլինի ևս 6 ձայն:

Ազգային ժողովում 31 տեղ ունեցող «Ծառուկյան» խմբակցությունն ու 7 պատգամավորով ներկայացված Դաշնակցությունը այսօր էլ չհստակեցրեցին, թե արդյոք մայիսի 1-ին քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին:

Համաժողովրդական շարժման առաջնորդ Փաշինյանն այսօր հույս էր հայտնել, որ առաջիկայում խորհրդարանական այդ երկու խմբակցությունները կներկայացնեն քվեարկության հարցում իրենց դիրքորոշումը:

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ վաղը սպասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հայտարարությունը։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԲՀԿ ներկայացուցիչներն ու պատգամավորները այս պահին մասնակցում են համաժողովրդական շարժմանը: Այսօր Երևանից Գյումրի մեկնողներ էլ են եղել, Շիրակի մարզի տարածքային կառույցի ներկայացուցիչները նույնպես, պատգամավորի ձևակերպմամբ, մասնակցում են ընդվզմանը։

Այնուհանդերձ, Էնֆիաջյանը նաև կարծիք է հայտնել, թե Գագիկ Ծառուկյանը վարչապետի շատ լավ թեկնածու է․ – «Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է, և «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, ով մեր երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներին խորքային ծանոթ է և, բնականաբար, շատ լավ թեկնածու է․․․ Երբ որ կլինի կուսակցության բարձրագույն քաղաքական մարմնի՝ խորհրդի նիստը, մենք մեր որոշումով հանդես կգանք»:

Կարեն Կարապետյանի հետ չկայացած հանդիպումից հետո Փաշինյանին լրագրողներից մեկը հարց էր ուղղվել նաև Գագիկ Ծառուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորության մասին:

Փաշինյանը պատասխանել էր․ – «Ես կարծում եմ, տվյալ իրավիճակում ցանկացած քայլ կարժանանա ժողովրդի ճշգրիտ գնահատականին»:

Այսօր նոր նախաձեռնությամբ հանդես եկավ երկու օր առաջ կոալիցիան լքած Դաշնակցությունը՝ առաջարկելով մայիսի 1-ին սպասվող ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է «համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»:

Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ – «Մեր մոտեցումը հետևյալն է, որ մայիսի 1-ին ընդառաջ պետք է այդ համաձայնությունը կայացվի: Առանց համաձայնեցված մոտեցումների որևէ արդյունք չենք կարող ակնկալել Ազգային ժողովի նիստում»:

Իսկ հարցին, թե արդյոք իրենք թեկնածու առաջարկելու են, Համբարձումյանն արձագանքեց․ – «Քննարկումների ժամանակ մենք մեր մոտեցումների մասին կասենք: Մենք ունենք հստակ մեր պատկերացումը, մեր դիրքորոշումը, բայց նախընտրում են, որ քննարկման առարկա դառնա բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ: Մենք հավատացած ենք, որ ընդհանուր սեղանի շուրջ հավաքվելու և քննարկելու պարագայում լուծումն անպայման կգտնվի: Մենք ունենք հստակ մեր առաջարկությունների փաթեթը, մեր պատկերացրած ճանապարհային քարտեզը, և կարծում եմ, որ առարկայական քննարկման համար բավարար հիմքեր ունենք»:

Առաջադրման դեպքում, եթե «Ծառուկյան» դաշինքն ու Դաշնակցությունը միաձայն քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, «Ելք»-ի 9 ձայնով հանդերձ, Փաշինյանին անհրաժեշտ կլինի ևս 6 ձայն:

Ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ից իրեն միացողներ եղել են, Փաշինյանն այսօր ասել է, թե իր համար քաղաքականությունը հրապարակային գործընթաց է, ուստի եթե չկան հրապարակված անուններ, ուրեմն չկան և միացածներ: Նրա ձևակերպմամբ՝ խոսքը ոչ թե վարչապետի ընտրության կամ պաշտոնակռվի մասին է, այլ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծելու․ – «Հիմա հազար մարդ կարող է հազար բան ասել խորհրդապահական խողովակներով, բայց քանի դեռ դա գործ չի դարձել, ես որևէ բան չեմ կարող ասել: Ես հույս դնում եմ ժողովրդի դիրքորոշման վրա, որովհետև եթե լինի ժողովրդի զանգվածային ճնշում, այդ հանրապետականները պիտի հաշվի նստեն այդ իրողության հետ: Եթե չլինի դա, իհարկե, չի կարելի որևէ հույս դնել»:

Filed Under: Articles Tagged With: Gyumri, Pashintan

Support Gagrule.net

Subscribe Free News & Update

Search

GagruleLive with Harut Sassounian

Can activist run a Government?

Wally Sarkeesian Interview Onnik Dinkjian and son

https://youtu.be/BiI8_TJzHEM

Khachic Moradian

https://youtu.be/-NkIYpCAIII
https://youtu.be/9_Xi7FA3tGQ
https://youtu.be/Arg8gAhcIb0
https://youtu.be/zzh-WpjGltY





gagrulenet Twitter-Timeline

Tweets by @gagrulenet

Archives

Books

Recent Posts

  • Pashinyan Government Pays U.S. Public Relations Firm To Attack the Armenian Apostolic Church
  • Breaking News: Armenian Former Defense Minister Arshak Karapetyan Pashinyan is agent
  • November 9: The Black Day of Armenia — How Artsakh Was Signed Away
  • @MorenoOcampo1, former Chief Prosecutor of the International Criminal Court, issued a Call to Action for Armenians worldwide.
  • Medieval Software. Modern Hardware. Our Politics Is Stuck in the Past.

Recent Comments

  • Baron Kisheranotz on Pashinyan’s Betrayal Dressed as Peace
  • Baron Kisheranotz on Trusting Turks or Azerbaijanis is itself a betrayal of the Armenian nation.
  • Stepan on A Nation in Peril: Anything Armenian pashinyan Dismantling
  • Stepan on Draft Letter to Armenian Legal Scholars / Armenian Bar Association
  • administrator on Turkish Agent Pashinyan will not attend the meeting of the CIS Council of Heads of State

Copyright © 2025 · News Pro Theme on Genesis Framework · WordPress · Log in