Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին չէր կարող Հայաստան չգալ հայ ազգի նվիրյալ՝ ՄԱԿ-ի ՔԱՄԿ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) Ասիա-խաղաղօվկիանոսյան գրասենյակի աշխատակից, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացի, Հայաստանի և Հայոց ցեղսպանության մասին «Ծագումը: Բացահայտում» վեպի հեղինակ ԼԵՆ ՈՒԻՔՍԸ: Ի դեպ, գիրքը տեղադրված է http://originsdiscovery.com/ կայքում:
Նա իր հայուհի կնոջ՝ Արմինեի հետ, Թաիլանդում թողնելով կարևոր աշխատանքը՝ կրկին եկել էր Հայաստան հայերի հետ միասին այցելելու Ծիծեռնակաբերդ, որպեսզի իր պահանջատիրությունը հայտնի և իր իսկ երկրների կառավարությունների դեմ բողոքի ցուցապաստառ բարձրացնի՝ բարձրաձայնելով. Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեցող իմ ղեկավարների համար:
< Ես այսօր այստեղ եմ, որովհետև իմ երկրների՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներն այսօր Թուրքիայում են: Նրանք մասնակցում են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին, քանի որ այդ տարիներին շուրջ 35 հազար ԱՆԶԶԿ (Ավստրալիա-նորզելանդական զինվորական կորպուս) զինվոր է մահացել կամ վիրավորվել: Ես ուզում եմ ասել, որ իմ երկրների ժողովուրդները շատ անկեղծ ու հոգատար մարդիկ են: Նրանք, ովքեր ծանոթ են պատմությանը, արդեն ճանաչել և ընդունել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես Նոր Զելանդիայի “Գրին” կուսակցությունը: Մեծ ցավ և ամոթ եմ ապրում, որ մեր երկրների ղեկավարները վախենում ենԹուրքիայի սպառնալիքից՝ թույլ չտալու նրանց Գալիպոլի գնալ, եթե նրանք ճանաչեն Ցեղասպանությունը>, – վստահորեն ասել է Լենը Ծիծեռնակաբերդում:
Լեն Ուիքսն այն մարդկանցից է, ում արարքը, որքան դժվար է հասկանալ, այնքան ընդունելի, օրինակելի ու նաև հպարտանալու առիթներ է տալիս:
…Ամեն ինչ սկսվեց սիրուց… Նա սիրեց հայ կնոջ, ապա Հայաստան աշխարհը, հետո հայ ժողովրդին, հետո Հայոց պատմությունը և հիմա, երբ խոսում ես նրա հետ՝ այնպիսի տպավորություն է, որ Հայոց Ցեղասպանությունը և Հայաստանն իր բնությամբ, մշակույթով և հարուստ պատմությամբ աշխարհին ճանաչելի դարձնելը նրա կյանքի կարևորագույն նպատակներից մեկն է: Լենն ամենայն պատասխանատվությամբ լծվել է իր այդ վեհ գաղափարին: Նրա Հայաստանին նվիրված «Ծագումը: Բացահայտում» վեպն արդեն ծանոթ է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան ընթերցողին: Այն վիպական մի պատմություն է՝ ստեղծված համաշխարհային պատմության մեծագույն հակամարտության ժամանակաշրջանում. այլընտրանքային պատմություն, որ նախատեսված է ընթերցողին ստիպել խորհելու կարևորագույն մարդկային արժեքների մասին: Այն վեպ է սիրո, մշակույթի և բացահայտման մասին, չնայած ողբերգական հետնապլանին:
Բայց Լենը դրանով կանգ չի առնում: , – ասում է գրողը:
Զինված իր այս վեհ նպատակով՝ նա հիմա կապեր է փնտրում կինոաշխարհում, համոզված, որ ցանկացած կարող հայ անպայման կաջակցի, կարձագանքի: Նրան այս հարցում օգնելու խոստում են տվել Սփյուռքի նախարարությունում: Ողջունելով նախարարության այդ քայլը ու նաև, ցավոք, տեղյակ լինելով մեր նախարարություններում տիրող իրավիճակին, շատ եմ ուզում հավատալ ու նաև հորդորում եմ՝ այնպես արեք, որ մեր ցավով ապրող օտարերկրացին հանկարծ չհիասթափվի, որովհետև հենց Լենի նման մարդիկ այսօր կարող են անել ավելին, քան մենք պատկերացնում ենք: Նա չունի մեր վախերը, մեր հիասթափությունները, նա հավատում է ճշմարտության հաղթանակին, նայում է պարզ, երբեմն միամտության հասնող անմիջականությամբ… Օգնեք այդ մարդուն, որ կարողանա օգնել մեզ, տվեք նրան անհրաժեշտ կորդինատներ, ծանոթացրեք պետքական մարդկանց հետ, նա մեր ազգի համար է ուզում աշխատել:
Միջազգային ավիացիոն անվտանգության ապահովման մասնագետ Լենն, իրոք, հազվագյուտ մարդ է, ում մեզ ընկեր համարելը պատիվ է նախ և առաջ մեզ համար: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ ապրիլին լինելով Հայաստանում, նա իր կնոջ՝ Արմինեի հետ, շրջագայել է հայկական լեռնաշխարհով, ծանոթացել գյուղերին, մարդկանց ապրելակերպին և նոր մտահղացումով, նոր ծրագրով դիմել Սփյուռքի նախարարություն: Լենը Հայաստանի գյուղական համայնքների համար մշակել է <Որդեգրիր մի գյուղ> հետաքրքիր մի ծրագիր:
նպատակն է անմիջականորեն կապել երկրները Սփյուռքի և ընտրված գյուղի ու նրա շրջակայքի հետ: Որպես օրինակ կարող է լինել, եթե Նոր Զելանդիային հատկացվի Արենին, և Նոր Զելանդիայի հայ համայնքը կառավարի նախաձեռնությունները, որոնք անմիջականորեն օգուտ կբերեն այս տարածքին (ԱՄՆ-ի նման մեծ երկրները կարող են կառավարել մի քանի գյուղեր)>:
Լենի ծրագրի բանալին այն է, որ այն կլինի թափանցիկ և նախագծի վրա հիմնված և օգուտ կբերի գյուղին` օգտագործելով Նախարարության կողմից մշակված կաղապարները: Առաջին ծրագրի առավելությունները պետք է լինեն`
1. “Որդեգրիր մի գյուղ” ծրագրի մասին ցուցանակների տեղադրումը, այնպես որ ճանապարհորդները տեղյակ լինեն և կարող են հրավիրվել ներգրավվելու ծրագրին,
2. գյուղական դահլիճի /սրահի կառուցումը, որտեղ կարող են մնալ դոնոր ներկայացուցիչները և փորձագետները (ինչպես ուսուցիչները, ինժեներները ևն), իսկ եթե գյուղն արդեն ունի համապատասխան հաստատություն, ապա շեշտը պետք է դրվի վերանորոգման վրա ( Նախարարությունը կարող է մանրամասնել պահանջվող ստանդարտները),
3. դեպի գյուղ և տարածք մուտքի ճանապարհների բարելավումը (եթե դա է հիմնական ճանապարհը, ապա դա պետք է լինի նահանգային կառավարության հարցը), հետո ծրագրերը առաջնահերթության հաջորդականությամբ համաձայնեցված գյուղի և դոնոր երկրի ներկայացուցիչների միջև, ինչպիսիք են`
ա) այլընտրանքային հոսանքի աղբյուրներ,
բ) կրթություն (մասնավորապես գյուղատնտեսական պրակտիկայի) և
գ) զբոսաշրջության խթանում:
Յուրաքանչյուր տարի Նախարարությունը կապահովի մի զեկույց դոնոր երկրին, որը կսահմանի ծրագրի ձեռքբերումները, խոչընդոտները և ապագա պլանավորումը: Բոլոր զեկույցները և ծրագրային մանրամասները պետք է կատարվեն ազատորեն և հասանելի լինեն Նախարարության կայքում:
Համաձայնվեք, որ անգամ հայերիցս շատերը չենք կարող, չենք ուզում, չենք փորձում այսքան բան մտածել ու անել: ՈՒրեմն ջանք չխնայենք աջակցելու նորզելանդացի մեր բարեկամին իրականություն դարձնելու իր հայանպաստ ծրագրերը:
Արփի ՎԱՆՅԱՆ
Այս նյութը դիտել են – 638 անգամ
– See more at: http://hartak.am/arm/index.php?id=38411#sthash.3E5drDbt.dpuf