Prominent Armenian filmmaker, screenwriter and actor Albert Mkrtchyan died following a long illness on Wednesday, February 28, one day after his 81th birthday.
The information was confirmed by the theater named after his brother, Mher Mkrtchyan.
Mkrtchyan was born in 1937 in Leninakan (now Gyumri) in the Armenian SSR.
He has directed and written a number of successful films, including “The Tango of Our Childhood” (1985), “The Song of the Old Days” (1982) and “Breath” (1989).
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը։ Տեղեկությունը Ռադիոլուրին հաստատել են Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնից։
Նշենք, որ երեկ լրացել էր ռեժիսորի 81-ամյակը։
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին՝ Գյումրիում: Նա հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբայրն է։
1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտիռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։
1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։
1980–2001թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Ռեժիսորն արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների (2007), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի (2012)։
Ինչպես հայտնում են Մշակույթի նախարարությունից, Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: