Լոս Անջելեսում որպես այցելու ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր չունեն ԱՄՆ-ում գործող բժշկական ապահովագրություն, COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված ախտանիշների կամ այլ հարցերի դեպքում կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 818-980-7777: Սույն ծառայությունը տրամադրվում է Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության /Armenian American Medical Society/ կողմից: Միության աշխատակիցները այնուհետև կարող են ՀՀ քաղաքացիներին ուղղորդել համապատասխան տեղական բժշկական հաստատություններ կամ տրամադրել այլ անհրաժեշտ խորհրդատվություն:
COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով Լոս Անջելեսում որպես այցելու ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիների համար
Լոս Անջելեսում ժամանակավորապես որպես այցելու գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր չունեն ԱՄՆ-ում գործող բժշկական ապահովագրություն, COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի հետ առնչություն չունեցող բժշկական հարցերով կարող են դիմել հայտարարությանը կից բժշկական հաստատություններին: Խնդրում ենք օգտագործել “AAMS” կոդը՝ Հայ-ամերիկյան բժշկական միության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար:Գործում են նաև Համայնքային առողջապահական կենտրոններ՝ https://cchccenters.org/, որտեղ բժշկական ծառայություններ կարելի է ստանալ նվազագույն վճարով:Ցանկացած հրատապ կամ աշխատանքային ժամերից հետո ծագած հարցերով ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն մոտակա 3 հիվանդանոցներից մեկի շտապ օգնության բաժիններ՝
1. USC-Verdugo Hills,
2. Glendale Adventist Medical Center
3. Dignity Health Glendale Memorial HospitalԼուրջ հիվանդության, վնասվածքի դեպքում կամ տեղաշարժվել անկարող՝ բժշկական օգնության կարիք ունեցողները պետք է զանգահարեն 911 հեռախոսահամարով: