Attendance from the visit. A new culture of museums
2018 On June 13-15 in the newly opened SMART Center for Children of Armenia (COAF) in Lori Marz, the “Museum-Community: Participation in a Visit “training.
The three-day exchange of experience on the initiative of the British Museum’s International Training Program (NSS) Armenian alumni Marine Mkrtchyan, Hayk Mkrtchyan, David Poghosyan and Astghik Marabyan included the education specialists of Armenia, especially the regional museums.
The “Museum-Community: Participation in Trip” training is the second initiative of the British Museum in Armenia. It aims to make the best international experience available at local museums. The course is funded by the DWV International Armenia office within the framework of the annual program of the Museum Education Center.
In order to coordinate the project’s thematic and practical activities, Ronan Brindley, the British Museum’s NSS expert, is responsible for the UK Education and Engagement Division.
“Modern museums are embarking on a new stage of development that is accompanied by a complex process of overcoming financial problems, maintaining and replenishing collections, and expanding public audiences. These are often uncertain contradictions with international and local policies, allocation of resources, and sustainable economic development, “said Ronaldinho.
Cultural organizations and museums, in particular, play an important role in the process of forming a new international political and social order, to use their collections for the purpose of public opinion and opinion building, bringing together the society in an inspirational and credible environment while also referring to the past, covering the present and enlightening the future. Museum education is at the forefront of such activities.
“The purpose of the training is to share experiences in the development of museum education through experience exchange and interactive practical lessons, didactic
3 Zarobyan str., 0009, Yerevan, RA /+ 374 10 601016, 093446799/educationinmuseum@gmail.com, http://museumedu.am
Այցելությունից մասնակցություն. Թանգարանային նոր մշակույթ
2018թ. հունիսի 13-15-ը Լոռու մարզում՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) նորաբաց ՍՄԱՐԹ կենտրոնում, անցկացվեց «Թանգարան–համայնք․ այցելությունից մասնակցություն» խորագրով դասընթաց։
Բրիտանական թանգարանի Միջազգային վերապատրաստման ծրագրի (ՄՎԾ) հայաստանյան շրջանավարտներ Մարինե Մկրտչյանի, Հայկ Մկրտչյանի, Դավիթ Պողոսյանի և Աստղիկ Մարաբյանի նախաձեռնությամբ փորձի փոխանակման եռօրյա դասընթացին ներգրավվել են Հայաստանի, այդ թվում և հատկապես՝ մարզային թանգարանների կրթության մասնագետները:
«Թանգարան–համայնք․այցելությունից մասնակցություն» դասընթացը Բրիտանական թանգարանի ՄՎԾ հայաստանյան խմբի երկրորդ նախաձեռնությունն է Հայաստանում։ Այն նպատակ ունի միջազգային լավագույն փորձը հասանելի դարձնել տեղի թանգարաններում: Դասընթացն իրականացվում է ԴԻ–ՎԻ–ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ՝ Թանգարանային կրթության կենտրոնի տարեկան ծրագրի շրջանակներում:
Ծրագրի թեմատիկ և գործնական աշխատանքները համակարգելու նպատակով Հայաստան է ժամանել Մանչեսթերի պատկերասրահի (Մեծ Բրիտանիա) կրթության և ներգրավման բաժնի պատասխանատու, Բրիտանական թանգարանի ՄՎԾ փորձագետ Ռոնան Բրինդլին։
«Ժամանակակից թանգարանները թևակոխում են զարգացման նոր շրջափուլ, որն ուղեկցվում է ֆինանսական խնդիրների հաղթահարման, հավաքածուների պահպանման ու համալրման, հանրային լսարանների ընդլայնման համալիր գործընթացներով։ Դրանք հաճախ անորոշ հակասության մեջ են միջազգային և տեղական քաղաքականությունների, միջոցների բաշխման ու կայուն տնտեսական զարգացման հետ»,- ասաց Ռոնան Բրինդլին։
Մշակութային կազմակերպությունները և թանգարանները՝ մասնավորապես, կարևոր դերակատարություն ունեն միջազգային քաղաքական ու սոցիալական նոր կարգի ձևավորման գործընթացում՝ օգտագործել իրենց հավաքածուները՝ ի նպաստ հանրային քննարկումների և կարծիքի ձևավորման, ներշնչող և վստահելի միջավայրում համախմբել հասարակությունը, միաժամանակ հղում անելով անցյալին՝ լուսաբանել ներկան և լուսավորել ապագան: Թանգարանային կրթությունը նման գործունեության առաջնագծում է։
«Դասընթացի նպատակն է փորձի փոխանակման և ինտերակտիվ գործնական պարապմունքների միջոցով վերաքննարկել թանգարանային կրթության զարգացման շրջափուլերը՝ դիդակտիկ