ՀՐԱՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Համաձայն <<Aeroflot>> -ի, ս.թ. մարտի 29-ից մինչև ապրիլի 30-ը չեղարկվելու են <<Aeroflot>> ավիաընկերության Լոս Անջելես-Մոսկվա չվերթները:Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը համագործակցելով Լոս Անջելեսում <<Aeroflot>> ավիաընկերության ներկայացուցչության հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնց չվերթները նախատեսված են մարտի 29-ից հետո, կարող են էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել ներքոնշյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ իրենց չվերթների ժամկետները մինչև ս.թ. մարտի 29-ը փոփոխելու խնդրանքով: Ավիատոմսերի փոփոխությունները կկատարվեն անվճար։Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր հնարավորություն չունեն Լոս Անջելեսից հետ վերադառնալ Երևան այլ ավիաընկերությունների կողմից չվերթները չեղարկելու պատճառով, կարող են ևս դիմել <<Aeroflot>> ավիաընկերության Լոս Անջելեսի ներկայացուցչություն՝ Լոս Անջելես-Մոսկվա-Երևան ավիատոմսեր մինչև ս․թ․ մարտի 29-ը ձեռք բերելու համար։
aeroflotlax@aeroflot.ru,<<Aeroflot>> ընկերության թեժ գիծ՝ 424 351 8510