In a post on Facebook after the meeting, the Defense Ministry’s spokesperson, Artsrun Hovhannisyan, said that the discussion, held earlier today, addressed the recently reported fatal incidents in the military, focusing particularly on efforts towards their prevention and other activities dealing with the functions of the Military Police.
Tonoyan issued strict recommendations to the agency’s acting chief. In particular, the stressed the urgent importance of strengthening disciplinary measures, calling for further steps to drastically raise the quality of operational-investigative services.
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՌՈ-ԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՐԱԿԸ
ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել
ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական
ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա
օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Հանդիպման
սկզբում Դ. Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ,
գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ,
գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել
ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:
Պաշտպանության նախարար Դավիթ
Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ
ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման
հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ
հետախուզական աշխատանքների որակը: