ARIZONA – On February 7-10, Consul General of Armenia in Los Angeles Ambassador Armen Baibourtian paid a working visit to the state of Arizona, where he had meetings with the state and city senior officials as well as with the Armenian community.In Phoenix, Ambassador Baibourtian met with Speaker of the Arizona House of Representatives Hon. Russell “Rusty” Bowers. They discussed the ways of boosting relations between Armenia and Arizona and outlined areas of mutual interest. Special attention was paid to the mining industry in the state of Arizona, particularly copper mining. At the request of Consul General Baibourtian, Speaker Bowers referred to the highest environmental standards that the local mining industry adheres to.
The Speaker of the State House of Representatives expressed readiness to share the best practices in responsible mining applied in local mining industry and based on stringent environmental regulations. The interlocutors agreed that it would be useful to put in touch the Armenian government experts with Arizona’s relevant departments. The parish priest of the local Armenian St. Apkar Church Rev. Fr. Zacharia Saribekyan and the Chairman of the Parish Council Rafi Hagopian took part in the meeting.
Armen Baibourtian’s next meeting was with Hon. Tony Rivero, Chairman of the Arizona House State and International Affairs Committee. The interlocutors discussed the steps for developing bilateral cooperation. Consul General Baibourtian emphasized that in the spectrum of activities of the Consulate General of Armenia, the task of development of relations with different western U.S. states, in addition to California, is viewed as a priority. He presented mutual advantages of establishing relations with Armenia.
Ambassador Baibourtian also had a meeting with the Mayor of Scottsdale Hon. W.J. “Jim” Lane. They exchanged views on efficient ways of establishing partnerships between cities, including “sister city” relations. Mayor Lane presented his city’s appropriate experience in developing effectual framework for constructive cooperation. A. Baibourtian specifically mentioned the role of the Armenian community in advancing bilateral relations with the state of Arizona. He also emphasized that Armenia’s strategic geographical location could become a platform for mutually beneficial business interaction between business communities of Armenia and Arizona, especially in the fields of tourism and services, where Scottsdale gained an extensive experience.
Rev. Fr.Zacharia Saribekyan and Dr. Stephen Ovanessoff attended the meeting. The City of Scottsdale has a quarter-million population. Every year Scottsdale hosts 9 million visitors. That’s a bright example of utmost efficiency in local tourism governance. The New York Times described downtown Scottsdale as a “desert version of Miami’s South Beach”. St. Apkar Armenian Church built in 2009 is located in Scottsdale.During his visit to Arizona, Ambassador Baibourtian was also hosted at the Melikian Center for Russian, Eurasian and East European Studies of the prestigious Arizona State University. The President of the Advisory Board of the Melikian Center Ramona Lee Melikian and her mother Emma Ordjanian Melikian welcomed the Armenian Consul General and, along with the administrative leadership of the Center, briefed him on its programs. The Center received its name in 2007, in recognition of the generous support of Commander Gregory Melikian and his spouse Emma Ordjanian Melikian.Ambassador Baibourtian also visited the Armenian Genocide memorial at the Wesley Bolin Memorial Plaza. The plaza is in front of the Arizona State Capitol in downtown Phoenix.At St. Apkar Armenian Church, Ambassador Baibourtian met with the Armenian community of Arizona. The Consul General delivered an extensive speech, in which he highlighted the role of the Armenia community in establishing multifaceted bonds of cooperation between Arizona and Armenia. Ambassador Baibourtian presented to the community the profound changes taking place in the homeland due to which Armenia has found itself in the positive focus of the international community. The Consul General also discussed the conducive economic environment in Armenia, existing business opportunities, and prospective areas for conducting business in the homeland.
He also answered many questions of the public. At the end of the program, Ambassador Baibourtian highly appreciated dedication and outstanding service of the parish priest Rev. Fr. Zacharia Saribekyan and presented him with an official certificate of appreciation.Arizona is the 6th largest and the 14th most populous (7.2 million) of the 50 U.S. states. The state’s major industries include healthcare, mining (copper, gold and silver), tourism (40 million visitors annually), transportation, IT and electronics. More than 12,000 Armenians live in Arizona.
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ԱՐԻԶՈՆԱՅԻ ՆԱՀԱՆԳ
ԱՐԻԶՈՆԱ – Փետրվարի 7-10-ը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն աշխատանքային այցով գտնվեց Արիզոնայի նահանգում, որտեղ հանդիպումներ ունեցավ նահանգային և քաղաքային բարձաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հայ համայնքի հետ։Նահանգային մայրաքաղաք Ֆինիքսում դեսպան Բայբուրդյանը հանդիպեց Արիզոնայի ներկայացուցիչների պալատի նախագահ Ռասել <Ռասթի> Բաուերսի հետ։ Նրանք զրուցեցին Հայաստանի և Արիզոնայի միջև հարաբերություններն ակտիվացնելու ուղիների և փոխադարձ հետաքրքրության ոլորտների մասին։ Հատուկ քննարկման առարկա դարձավ Արիզոնայի նահանգի հանքարդյունաբերության ոլորտը՝ պղնձի արդյունահանումը մասնավորապես: Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանի խնդրանքով խոսնակ Բաուերսը անդրադարձավ բնապահպանական ամենաբարձր չափանիշներին, որոնց անշեղորեն հետևում է տեղական հանքարդյունաբերությունը: Ներկայացուցիչների պալատի նախագահը ստանձնեց հանձնառություն առաջ մղելու Արիզոնայի թափանցիկ հանքարդյունաբերության՝ բնապահպանական ամենախիստ չափանիշներով պայմանավորված փորձի փոխանցումը ՀՀ-ին: Փոխադարձ հասկացողություն ձեռք բերվեց Հայաստանի համապատասխան մասնագետներին Արիզոնայի գործընկեր գերատեսչությունների հետ կապի մեջ դնելու վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էին նաև տեղի հայկական Սբ. Աբգար եկեղեցու քահանա տեր Զաքարիա Սարիբեկյանը և ծխական խորհրդի նախագահ Րաֆֆի Հակոբյանը։
Արմեն Բայբուրդյանի հաջորդ հանդիպումը Արիզոնայի ներկայացուցիչների պալատի Նահանգային և միջազգային հարաբերությունների հանձնաժաղովի նախագահ Թոնի Ռիվերոյի հետ էր: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցություն ծավալելու քայլերը: Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը ներկայացրեց Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու առավելությունները: Նա ընդգծեց, որ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքում ի լրումն Կալիֆորնիայի, առաջին պլան են մղվում տարբեր նահանգների հետ սերտ հարաբերություններ ծավալելու աշխատանքները:
Դեսպան Բայբուրդյանը հանդիպում ունեցավ նաև հայաշատ Սքոթսդեյլի քաղաքապետ Ջիմ Լեյնի հետ։ Կողմերը մտքեր փոխանակեցին գործընկերություն հաստատելու ուղիների վերաբերյալ՝ մասնավորապես հայաստանյան մի քաղաքի հետ <քույրանալու> ուղղությամբ։ Քաղաքապետ Լեյնը ներկայացրեց իր քաղաքի ունեցած համապատասխան փորձառությունը՝ արդյունավետ գործնական համագործակցության ծավալման կտրվածքով: Ա. Բայբուրդյանն հատուկ նշեց համայնքի դերը Արիզոնայի նահանգում երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու գործում: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է փոխշահավետ գործակցության դաշտ դառնալ Արիզոնայի և հայ գործարար շրջանակների համար, հատկապես զբոսաշրջության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որոնցում Սքոթդեյլ քաղաքը մեծ փորձառություն ունի: Հանդիպմանը ներկա էին Սբ. Աբգար եկեղեցու հովիվ տեր Զաքարիա Սարիբեկյանը, դոկտ․ Սթիվեն Օվանեսոֆը և Րաֆֆի Հակոբյանը։ Արիզոնայի Սքոթսդեյլ քաղաքն ունի քառորդ միլիոն բնակիչ։Ամեն տարի քաղաքն հյուրընկալում է 9 մլն այցելու, ինչը տեղական զբոսաշրջության առավելագույն արդյունավետ կառավարման հրաշալի օրինակ է։Նյու-Յորք Թայմզ պարբերականը Սքոթսդեյլի կենտրոնը բնորոշում է՝ իբրև «Մայամիի հարավային ծովափի անապատային տարբերակ»։ Սբ․ Աբգար հայկականեկեղեցին գտնվում է Սքոթդեյլում և կառուցվել է 2009 թվականին։
Արիզոնա կատարած այցի ընթացքում դեսպան Բայբուրդյանը հյուրընկալվեց նաև հանրահայտ Արիզոնայի պետական համալսարանի Ռուսական, Եվրասիական և Արևելաեվրոպական ուսումնասիրությունների Մելիքյան կենտրոնում։ Այստեղ ՀՀ գլխավոր հյուպատոսին ողջունեցին Մելիքյան կենտրոնի խորհրդատվական մարմնի նախագահ Ռամոնա Լի Մելիքյանը և նրա մայրը՝ Էմմա Օրջանյան Մելիքյանը։ Կենտրոնը Մելիքյան է անվանակոչվել 2007 թվականին հրամանատար Գրեգորի Մելիքյանի և իր տիկնոջ՝ Էմմա Օրջանյան-Մելիքյանի առատաձեռն նվիրատվության արդյունքում։
Դեսպան Բայբուրդյանն այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշարձան, որը գտնվում է Ուեսլի Բոլին հուշահամալիրում՝ Արիզոնայի նահանգային խորհրդարանիառջև։
Սուրբ Աբգար եկեղեցում տեղի ունեցավ դեսպան Արմեն Բայբուրդյանի հանդիպումը Արիզոնայի հայ հանայնքի հետ: ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդես եկավ ծավալունելույթով, որում կարևորեց համայնքի դերը Արիզոնայի և Հայաստանի միջև բազմաբնույթ և բազմաոլորտ կապերի հաստատման առումով: Դեսպան Բայբուրդյանըհամայնքին ներկայացրեց մայր հայրենիքում տեղի ունեցող խորքային փոփոխությունները, որոնց շնորհիվ Հայաստանը հայտնվել է միջազգայինհանրության դրական ուշադրության կենտրոնում: Գլխավոր հյուպատոսը նաև քննարկեց ՀՀ-ի տնտեսական միջավայրը, նպաստավոր գործարար դաշտը ևհեռանկարային ոլորտները, որոնք կարող են հայրենիքում գործունեություն ծավալելու հիմք դառնալ: Նա նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:Հայտագրի վերջում դեսպան Բայբուրդյանը բարձր գնահատեց եկեղեցու քահանա տեր Զաքարիա Սարիբեկյանի ազգանվեր գործունեությունը և նրան հատուկ պատվոգիր հանձնեց:
Արիզոնան մեծությամբ 6-րդ և բնակչության թվով 14-րդ նահանգն է ԱՄՆ-ում։ Նահնագի բնակչությունը կազմում է 7,2 մլն։ Արիզոնայի արդյունաբերության առաջատար ճյուղերն են առողջապահությունը, հանքարդունաբերությունը (պղինձ,ոսկի, արծաթ), զբսաշրջությունը (տարեկան այցելում է 40 մլն զբոսաշրջիկ), տրանսպորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները և էլեկտրոնային արդյունաբերությունը: Արիզոնայում ապրում է ավելի քան 12 հազար հայ։