ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին ընդունել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանին, կանադահայ բարերարներ Խորեն Մարդոյանին և Հայկ Լապոյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Վան Լապոյանը խնդրել է մանրամասն ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը՝ շեշտելով, որ Կանադայում բազմաթիվ հայ գործարարներ ցանկություն ունեն իրենց մասնակցությունն ունենալ հիմնադրամի ծրագրերում: Աննա Հակոբյանը շեշտել է, որ հիմնադրամի ուղղությունները լայն են և ընդգրկուն:
«Հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Մեր նպատակն է երկարաժամկետ ծրագրերի միջոցով հասնել լուրջ փոփոխությունների, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, փոխել մտածելակերպը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը՝ մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեության ուղղությունները:
Վան Լապոյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Հայաստանն առանց պլաստիկե թափոնների» ծրագրի, հիմնական ուղղությունները: Ղազարյանը շեշտել է, որ ծրագիրը իրականացման փուլում է և հիմնական նպատակն է հասարակության լայն զանգվածների շրջանում հասնել վարքագծի փոփոխության, որպեսզի մարդիկ հրաժարվեն կիրառել պլաստիկե իրեր:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:
Armenian Prime Minister’s wife, Anna Hakobyan, President of the Board of Trustees of “My Step” and “City of Smile City of Smiles” Anna Hakobyan received Honorary Consul of Armenia in Toronto Van Lapoyan, Canadian-Armenian benefactors Khoren Mardoyan and Hayk Lapoyan. Executive Director of “My Step” Foundation Hovhannes Ghazaryan was present at the meeting. Van Lapoyan asked for details on the activities of the “My Step” foundation, stressing that many Armenian businessmen in Canada want to participate in the fund’s projects. Anna Hakobyan stressed that the Fund’s directions are broad and comprehensive.
“All the fund’s programs are based on education. Our goal is to achieve serious changes through long-term programs, to improve people’s standard of living, to change their mentality, “Hovhannes Ghazaryan said.
At the request of Van Lopoyan, Hovhannes Ghazaryan presented the main directions of the program “Armenia without plastic wastes”. Ghazaryan emphasized that the program is in the stage of implementation and the main goal is to achieve a change in behavior among the general public so that people refuse to apply plastic items.
Issues related to the strengthening of Armenia-Diaspora ties were also discussed at the meeting.