LOS ANGELES – On December 6, Armenia’s Consul General in Los Angeles, Ambassador Armen Bayburdyan participated in an event sponsored by the Western American Regional Board of the Hamazkayin Armenian Educational and Cultural Association and the Shahan Shahnur Branch of Pasadena. . It was dedicated to the First Honorary Consul of the Republic of Armenia to Japan, Diana Abgari (1891-1937). During the event he spoke about his activities and the huge contribution he made to the foreign policy of the First Republic of Armenia in that region.
“Diana Abgar was not only Armenia’s first honorary consul in Japan, but also Armenia’s first female diplomat in general. This fact testifies to the universal values held by our state in the past century, as well as the professional and human qualities of Diana Abgar. The latter’s evidence is its effective work not only in promoting the foreign policy agenda of Armenia in Japan, but also in bringing the international community together to help the suffering people of the genocide, transferring the survivors of the genocide to the US through Japan, “Ambassador Bayburdyan said in his speech.
The event was also attended by representatives of the Consulate General of Japan in Los Angeles.
ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ “The Stateless Diplomat” ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- Դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը մասնակցեց Համազգային հայ կրթական և մշակութային միության արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության հովանավորությամբ և Փասադինայի Շահան Շահնուր մասնաճյուղի վարչության կազմակերպմամբ տեղի ունեցած միջոցառմանը, որի ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց “The Stateless Diplomat” ֆիլմը։ Այն նվիրված էր Ճապոնիայում ՀՀ առաջին պատվո հյուպատոս Դիանա Աբգարիին (1891-1937)։ Միջոցառման ընթացքում խոսվեց նրա գործունեության ու այդ տարածաշրջանում Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին քաղաքականության բանագավառում ունեցած հսկա ներդրման մասին։
«Դիանա Աբգարը եղել է ոչ միայն ՀՀ առաջին պատվո հյուպատոսը Ճապոնիայում, այլև Հայաստանի Հանրապետության առաջին կին դիվանագետն առհասարակ։ Այս փաստը վկայում է դեռևս անցած դարասկբին մեր պետության դավանած համամարդկային արժեքների մասին, ինչպես նաև՝ Դիանա Աբգարի մասնագիտական և մարդկային բարձր որակների մասին։ Վերջինի վկայությունն է նրա արդյունավետ գործունեությունը ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը Ճապոնիայում առաջ տանելու հարցում, այլև ցեղասպանությունից տառապող ժողովրդին օգնելու նպատակով միջազգային հանրությանը համախմբելու, ցեղասպանությունից փրկվածներին Ճապոնիայի միջոցով ԱՄՆ փոխադրվելու գործում », իր խոսքում նշեց դեսպան Բայբուրդյանը։
Միջոցառմանը մասնակցում էին նաև Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ։