GLENDALE – On November 14, Armenia’s Consul General, Ambassador Armen Bayburdyan, met with members of the newly elected governing body of the SDHP Western America at the Armenian Consulate General.
Ambassador Bayburdyan congratulated the new staff. He praised, among other community organizations, for close cooperation with the SDHP, referring to the successful organization of RA Prime Minister Nikol Pashinyan’s visit to Los Angeles.
Ambassador Bayburdian emphasized the importance of continuing to consolidate the potential of California Armenians to strengthen Armenia’s statehood. He also presented the positive developments in Armenia, as well as the upcoming plans of the Consulate General of the Republic of Armenia.
Representatives of the Hnchak Party highly appreciated the noticeable rapprochement between community organizations and the Consulate General and reaffirmed the party’s willingness to further support and support the implementation of the Consulate General’s programs.
ԳԼԵՆԴԵՅԼ – Նոյեմբեր 14-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպում ունեցավ ՍԴՀԿ Արևմտյան Ամերիկայի նորընտիր վարիչ մարմնի անդամների հետ։
Դեսպան Բայբուրդյանը շնորհավորեց վարիչ մարմնի նոր կազմին։ Նա գնահատանքի խոսք ասաց, ի թիվս համայնքային այլ կառույցների, ՍԴՀԿ-ի հետ սերտ համագործակցության կապակցությամբ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելես կատարած այցի հաջող կազմակերպման գործում։
Դեսպան Բայբուրդյանն ընդգծեց կալիֆորնիահայերի ներուժի շարունակական համախմբումը Հայաստանի պետականության ամրապնդման գործին ուղղելու կարևորությունը: Նա նաև ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջիկա ծրագրերը։
Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները բարձր գնահատեցին համայնքային կազմակերպությունների և գլխավոր հյուպատոսության միջև կապերի նկատելի սերտացումը ու վերահաստատեցին կուսակցության պատրաստակամությունը այսուհետ ևս աջակցել և օժանդակել գլխավոր հյուպատոսության ծրագրերի իրականացմանը: