ԳԼԵՆԴԵՅԼ – Հուլիսի 30-ին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հյուպատոսությունում կայացած հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումների և աշխարհի տարբեր երկրներում այդ դեպքերին հաջորդած ադրբեջանական սադրանքների և վայրագությունների թեմային։ Զրուցակիցները դատապարտել են ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր երկրներում հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից իրականացված բռնություններն ու վանդալիզմը։ Դեսպան Բայբուրդյանը և ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ կարևորել են ամերիկահայ համայնքի անվտանգության առավելագույն ապահովումը։Վերջին զարգացումների և COVID-19 համավարակի համատեքստում՝ կողմերը պայմանավորվել են աշխատանքային հանդիպումները կրկին հաճախակի դարձնելու, համայնքային օրակարգը քննարկելու և հարցերի համատեղ լուծման ուղիներ նախանշելու մասին։
Լուսանկարում՝ ձախից աջ – Կարմեն Օհանյան, Արմեն Բայբուրդյան, Ավետիք Իզմիրլյան, Լևոն Կիրակոսյան